Կոռնելին կատակում է.
Մենք քիչ ենք, բայց ազերիները մեզ խայ են ասում
Հաջող կատակ է, իսկապես ծիծաղելի... ու միաժամանակ շատ վառ օրինակ այն բանի, թե ինչպես կերանք թշնամու հրամցրած հերթական քարոզչական կուտը։ Կերանք՝ շատ լավ հասկանալով, որ կուտ է։
Բոլորս էլ գիտենք, որ «ադրբեջանցի» ժողովուրդ չկար։ Տարբեր ձեւով էին անվանվում. շիա թուրքեր, կովկասյան թաթարներ, կովկասյան թուրքեր, ուղղակի մահմեդականներ։ Իրենք իրենց մինչեւ XX դարի սկիզբ անվանել են ըստ ցեղական պատկանելիության, օրինակ՝ «թերեքեմե» (որը նույն «թուրքմեն»-ի աղավաղումներից է)։
«Ազերի» / «ազարի» բառը իրանական լեզվախմբի լեզվի անվանում է, որով խոսում էին ներկայիս Ադրբեջանական Հանրապետության հարավային մասի աբորիգեն ժողովուրդների մի մասը։ Այդ լեզուն ոչնչացված է... հենց նույն այն թուրքալեզու քոչվորների կողմից, որոնց հետնորդները այսօր իրենց «ադրբեջանցի», իսկ վերջին տասնամյակում ավելի ու ավելի հաճախ «ազերի» են կոչում։ Ընդամենը 15 տարի առաջ ԱՄՆ-ում հրատարակված ադրբեջանցիների մասին գրքի վերնագիրն էր
Azerbaijani Turks (ընդ որում հեղինակը խիստ ադրբեջանամետ է)։
Փաստորեն ամեն անգամ «ադրբեջանցի թուրք» եզրի փոխարեն օգտագործելով «ազեր» կամ «ազերի» բառերը, մենք կամա թե ակամա հաստատում ենք ադրբեջանցի թուրքերի կեղծ աբորիգենությունը։ Եւ սա այն դեպքում, երբ ադրբեջանցի թուրքերը վաղուց արդեն ժխտում են հայերի ոչ միայն Արցախում կամ Սյունիքում պատմական ներկայության փաստը, այլ նաեւ Արարատյան դաշտավայրի, Սեւանա ավազանի կամ Շիրակի հայկական հող լինելը։
Բարեկամնե´ր, խնդրում եմ, ջուր մի լցրեք ադրբեջանական թուրքերի քարոզչական ջրաղացին։ Եթե ի վիճակի չեք ամեն անգամ ասել «ադրբեջանցի թուրք», գոնե ասեք «ադրբեջանցի», ոչ թե «ազեր»։
Ընկերանալ Ֆշտուկ