Հեփի էնդ

Jan 08, 2014 23:03


Ամիրյան-Հրապարակ անցումի մոտ լույսը փոխվեց ու մեքենաները տեղից շարժվեցին։

Ու միանգամից՝ ճանապարհային ոստիկանության խռխռան ձայնը. «Մերսեդես զրո-զրո-ութ, աջ անցեք, կանգնե´ք, Մերսեդես զրո-զրո-ութ, աջ անցեք, կանգնե´ք»։

Այն հատվածում, ուր առաջ Լենինի արձանն էր, արծաթագույն «Մերսեդեսը» աջ քաշեց, կանգնեց։ Հետևից էլ՝ գաիշնիկների մեքենան։ Ոստիկաններից մեկը դուրս եկավ, քայլեց դեպի «Մերսեդեսը», որի վարորդն էլ դուրս եկավ, տեսավ իրեն մոտեցող տեսուչին ու... սկսեց ծիծաղել, գրկախառնվեց հետը, սա էլ ուրախ-ուրախ՝ թե. «Ո՞նց ես, այ ախպեր, էս բա ոոոո՞ւր էիր կորել...»։
[REC]

երևան

Previous post Next post
Up