Աֆղանացիների անտեսանելի թշնամին :P

Jan 07, 2014 13:10


Սոցցանցերը լիքն են ամերիկյան ու ընդհանրապես ՆԱՏՕ-անդամ երկրների զինուժի գովազդային էջերով։ Դրանց մի մասն էլ հատուկ մասնագիտանում է Աֆղանստանում այդ ուժերի ներկայության, ISAF-ի գովազդի վրա։

Այդ էջերին հետևելով, եթե մանրամասները չիմանաս, կարող է տպավորություն ստեղծվել, որ աֆղանացիներն ամբողջ աշխարհի աջակցությամբ կռվում են ինչ-որ անհասկանալի (հնարավոր է՝ այլմոլորակային ծագմամբ) հակառակորդի հետ։

Շատ հազվադեպ է հիշատակվում Թալիբանի անունը, առավել ևս չի խոսվում դրանց արածների կամ ասածների մասին։ Կրկնեմ՝ ինչ-որ անհասկանալի, անտեսանելի, լուռ թշնամի է, որը չգիտես ինչու որոշել է հարձակվել Աֆղանստանի վրա, բայց աշխարհը կանգնել է աֆղանացիների կողքը և արդեն համարյա թե հաղթել է այդ անտեսանելի չարագործներին... Երբեմն կարող է նույնիսկ տպավորություն ստեղծվել, որ ոչ մի պատերազմ էլ չկա, ուղղակի չգիտես ինչու ՆԱՏՕ-ի զինվորները զինված պարեկություն են անում Աֆղանստանի գյուղերում։

Աֆղանստանից էլ զորքերի դուրսբերումը հիշատակվում է միայն redeployment եզրով, ինչի մասին վաղուց եմ գրել։

Ընկերանալ Ֆշտուկ


ամն, нато, քարոզչություն, պատերազմ, աֆղանստան

Previous post Next post
Up