Փչան հայրենակիցների մասին

Aug 23, 2012 14:34


Երբ մի քանի շաբաթ առաջ դիմավորում էինք Հալեպից ինքնաթիռը, դիմավորողներից հալեպցի մի դաշնակցական (որ անդընհատ փորձում էր կռիվ սարքել Սփյուռքնախի աշխատակիցների հետ), մեղադրում էր, թե. «Սիրիայում 10կգ նարինջը $1 արժի, իսկ Հայաստանում 1 կիլոն՝ $2»։ Ֆեյսբուքում հարցուփորձ արեցի, պարզվեց սուտ է, նարինջի կիլոն Հալեպում 10 ցենտ չարժի (եթե նույնիսկ այդ մի ասածը ճիշտ լիներ, դա որևէ բան չէր նշանակում, բայց դե ասացե ճշտեմ, էլի...)։

Երեկ էլ լրատվակայքերից մեկում սենց մի մուննաթ տեսա. «Հալեպում, օրինակ, պետական հիվանդանոցում բժիշկը ստանում է 2 ժամվա համար 500 եվրո աշխատավարձ, իսկ Հայաստանում` ամսական են այդքան ստանում։ Մեծ մասը սեփական կլինիկա ունի ու ավելի շատ է ստանում»։ Սա էլ, պարզվեց, բացահայտ սուտ է։ Ընդհանրապես, նույնիսկ ամենահարուստ երկրների պետական հիվանդանոցների բժիշկներն այսպիսի աշխատավարձ չունեն։ [Թարմացում. Գտա այդ կնոջը, նամակ գրեցի, պատասխանեց, որ իր նշած թիվը ամբողջ ամսվա աշխատավարձ է, ոչ թե երկու ժամվա։ Լրատվամիջոցի խնդիրն է. նույնիսկ եթե այդպիսի բան ասած լիներ, պիտի մի քիչ ուղեղներին զոռ տային, հասկանային, որ դա ֆանտաստիկ թիվ է։]

Այսպիսի պատմություններ մի քանի շաբաթվա ընթացքում ահագին հավաքվել են մոտս։ Ազնվությամբ ասած՝ չեմ հասկանում այդ մարդկանց դրդապատճառները այս չափի անհեթեթ ստելու։ Ո՞րն է շահը այս կարգի անիրական մուննաթների ու պահանջներ ներկայացնելու։ Ախր տարիքով էլ մարդիկ են, երեխաներ չեն, բայց իրենց լրիվ ոչ ադեկվատ են պահում։ Օֆ-օֆ...

հայեր, սիրիա, սփյուռք

Previous post Next post
Up