Վերլուծության հեղինակը՝
koreolan։
ՀԱՊԿ-ՆԱՏՕ. արդյո՞ք Հայաստանն իսկապես կանգնած է «կամ-կամ» ընտրության առաջ
Վերջերս 1in.am լրատվակայքում հրապարակվեց «ՆԱՏՕ թե՞ ՀԱՊԿ. արժեհամակարգերի ընտրությունը քաղաքական օրակարգի հարց է» վերնագրով մի նյութ: Նյութում, ինչպես արդեն պարզ է վերնագրից, խոսվում է վերջերս հաճախ բարձրացվող այն հարցի մասին, թե վերջիվերջո ո՞ր ռազմական բլոկին պիտի հարենք։ Հոդվածում Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի տեսակետն է, ըստ որի Հայաստանը պիտի ՆԱՏՕ-ին անդամակցելու ուղղությունն ընտրի և հրաժարվի ՀԱՊԿ անդամությունից։
Դատելով հոդվածից՝ պարոն Սաքունցն այդքան էլ լավ չէ պատկերացնում խնդրի մասշտաբն ու էությունը։ Մասնավորապես նա նշում է. «… Զինված ուժերի բարեփոխումները, որոնք անխուսափելի են, չեն կարող ռազմական ծախսերի աճի հանգեցնել»։ Անհասկանալի է, թե ինչով է երաշխավորված բարեփոխումների հետևանքով ծախսերի չավելանալը։ Օրինակ՝ բարեփոխումներ սկսելուց ի վեր հարևան Վրաստանի ռազմական ծախսերը բազմապատկվեցին։ Այսպես, Վրաստանի ընդհանուր ռազմական ծախսերը բոլոր ուժային կառույցների համար 2004 թվականին 83.7 մլն դոլար էին, 2005-ին՝ արդեն 117 մլն, 2006-ին՝ 527 մլն դոլար, իսկ 2007-ին և 2008-ին հասել են, համապատասխանաբար, 1,043 մլրդ և 0,99 մլրդ դոլարի (1)։
Ավելին, եթե բարեփոխումների մասին խոսում ենք ՆԱՏՕ-ին անդամակցելու կոնտեքստում, ապա ավելի հավանական է ոչ թե ծախսերը նվազելու, այլ ընդհակառակը՝ ծախսերի աճի սցենարը, քանի որ Հայաստանն իր սպառազինությունը ստիպված կլինի համապատասխանեցնել ՆԱՏՕ-ի ստանդարտներին (խոսքն առաջին հերթին զինամթերքի տրամաչափի մասին է)։ Ինչն իր հերթին նշանակում է, որ վաղ թե ուշ բանակը պիտի ամբողջովին վերազինվի, փոխի ընդհուպ մինչև փամփուշտները, իսկ այդ ամենը ենթադրում է լրացուցիչ ռազմական ծախսեր։ Այդ պարագայում ռազմական ծախսերը նվազեցնելու համար Հայաստանը պիտի կտրուկ կրճատի զինված ուժերի և սպառազինության քանակը նույնիսկ ԵՍԶՈՒ պայմանագրով նախատեսված շեմի համեմատ։
ՆԱՏՕ-ին անդամակցությունը և դրա հետևանքով սպառազինությունների հարցում ՆԱՏՕ-ի ստանդարտներին անցնելն ի հայտ կբերի նաև մեկ այլ լուրջ խնդիր...
Շարունակել ընթերցելը Ընկերանալ Ֆշտուկ