Արդեն քանի մարդուց լսում եմ, թե ինչ հիացած են, որ Իսրայելն իր մի զինվորին ետ ստանալու համար 1027 արաբ բանտարկյալ է ազատ արձակել։
Մի քիչ տրամաբանենք, եթե դեմ չեք։
Եթե Իսրայելը բաց է թողել իր դեմ կռվողներին, ապա դրանով այժմեական (հիմնականում՝ պիառ) նպատակ լուծելու համար նա վտանգում է այլ իսրայելցիների կյանքը ապագայում. ազատվելով՝ այդ արաբները դեռ մի բան էլ ավելի ոգևորված շարունակելու են պայքարը, իսկ այդ պայքարի հետևանքով հրեաների նոր սպանություններ են լինելու։ Հասկանում ենք, չէ՞, որ այս տարբերակով իր քաղաքացիների մասին անկեղծ մտահոգության մասին չի կարող խոսք լինել։
Համաձայն չե՞ք։
Ընկերանալ Ֆշտուկ