Հոգնել ենք ստի մեջ ապրելուց, բա՞յց...

Dec 01, 2011 16:25


Այսօր ֆեյսբուքյան մի էջի մասին գրառում աչքովս ընկավ։ Կարդացի նկարագրությունը. «Հոգնել ենք ստի մեջ ապրելուց» նախաձեռնության խմբի անդամները այլևս չեն ցանկանում հանդուրժել սուտ և կեղծիք տարածող լրատվամիջոցների անպատասխանատվությունը և ամենաթողության հասած գործելաոճը։»

Սրտիցս էր... Շարունակում եմ կարդալ. «Ստախոսների «Սև ցուցակ». 1. News.am 2. Իրատես de facto 3. NeoNews.am 4. HayNews.am 5. հուսով ենք չի մեծանա ցուցակը»։ Ու թեպետ էջի նկարագրությունում նշած է, որ «նախաձեռնող խումբը ոչ մի իրավաբանական, բարեկամական, գործնական, ֆինանսական կամ այլ կապ չունի ոչ մի քաղաքական կամ այլ ուժերի հետ», բայց այս ցուցակը միանգամից հարցեր առաջացրեց։

Չէ, նենց չի, որ ասենք՝ News.am կամ NeoNews.am-ը աչքիս լույսն էն... Բայց հարց է ծագում, իսկ ինչո՞ւ այստեղ չկա ընդդիմադիր դեղին մամուլի գեթ մեկ ներկայացուցիչ։ Ինչո՞ւ հենց այս չորսից է ցուցակը բացվում։ Բա մյուս չքնաղ լրատվամիջոցները՞։

«Երևի չգիտեն»,- մտածեցի ես։ Ու գրառման տակ հարցրի. «Իսկ ինչո՞ւ չկա 1in.am-ը»։ Ստացա պատասխան.
Hayk Hayrapetyan: Hargeli Karen, urax klinenq, ete mianaq xmbin ev himnavorvac nyuterov bolorin texekacneq aydpisi depqeri masin (voch miayn 1in.am-i, ayl urish lratvamijocneri pahov el). Erevi parzapes bac enq toxel ayd teman. Naxoroq shnorhakalutyun.»



Բացատրեցի, որ եթե նպատակը ստի դեմ պայքարելն է, ապա կարիք չկա խումբ մտնել։ Ու տվեցի հղումներ շատ կոնկրետ ստի վրա. հիշո՞ւմ եք, որ սեպտեմբերին ավազակախմբի վնասազերծումի հետո, մեկ էլ որոշ լրատվամիջոցներ կեղծ լուր տարածեցին, թե իբր ավազակախմբում բարձրաստիճան պաշտոնյաների որդիներ են։ Խոսքս սեպտեմբերի 23-ին հրապարակած այս նյութի մասին է. Ավազակային խմբի անդամները դատավորի, նախարարի, ՀՔԾ պաշտոնյայի զավակներն են։ (Հատուկ եմ հղումը տալիս սքրինշոթի, քանի որ լրիվ սպասելի է, որ մեկ էլ հանկարծ «կորի» նյութը)։

Երևի թե նաև հիշում եք, որ այս ասեկոսները չհաստատվեցին, սակայն լրատվակայքում մինչ այսօր էլ այդ լուրը մնացել է, առանց որևէ լրացուցիչ մեկնաբանության։ Միամտորեն կարծում էի, որ այս փաստարկը բավական է հիմնավորելու կեղծ տեղեկություն տարածելու փաստը։

Սակայն շատ տարօրինակ շարունակություն ստացավ մեր զրույցը։

Hayk Hayrapetyan Isk "Մանրամասները կներկայացնենք ավելի ուշ" heto exel e?

Կարեն Վրթանեսյան Էական չէ, հետո ինչ է եղել. էականն այն է, որ սուտը տարածվել է։ Կոնկրետ այդ հոդվածում որևէ ուղիղ հղում չկա հետագա զարգացումները լուսաբանող նյութերի վրա։ Ի դեպ, շարունակությունն էլ սա է [այստեղ հղում եմ բերում շարունակության վրա, որտեղ էլի սուտ է գրած...]

Hayk Hayrapetyan ‎"Էական չէ, հետո ինչ է եղել"
che, tenc chexav: Inch e nshanakum eakan chei...? Ete himar dzevi en kazmakerpum irenc marketinge, da der mexq che, mer xmbi tesankyunic.
Inch em uzum asem, ete verjum parzvel e, vor nyute iskapes jshmartutyan er parunakum, bayc hazar hodvaci ein bajanel, vor aveli shat click havaqein iranc kayqum, da der chi nshanakum, vor stum ein.
Herqum exel e? gone inch vor meki koxmic (lratvamijoci kam nuyn bardzrqastijan chinovnikneri)?

Կարեն Վրթանեսյան Հայկ, կա լրատվամիջոցի պնդում։ Պնդումը կեղծ է, քանի որ նշված մարդկանց որդիները ավազակախմբում չեն եղել։ Այսինքն՝ լրատվամիջոցը բացահայտ սուտ է գրել՝ չունենալով որևէ ստույգ տվյալ «ժարիտ» են արել։

Hayk Hayrapetyan Karen jan, es Dzer asace haskanum em, ev nuynisk himnakan paherov (etikai ev ayln) hamadzayn em..., bayc aystegh ka mek "bayc"
Hima Dzer xosqn e "Այսինքն՝ լրատվամիջոցը բացահայտ սուտ է գրել" inch vor vomn anonimi (lratvamijoci xmbagrutyan) xosqeri dem. Hima vor mekit havatam? es asenq te xumb chem nerkayacnum, ayl parzapes status kardacox em. Gone inch vor nyut nerkayacreq, vortex asvum e, vor ayd hodvacnere sut ein parunakum
Ete inch vor meke harcni, te
-Inchic vercrecinq, vor chinovnikneri tghanere ayd xmbum chkain, inch petq e patasxanem?
-Karenn e aydpes asel?
-Karene ove?
-Esim, inch vor profil e facebookum.
Haskanum eq inch e im asace?

Կարեն Վրթանեսյան Հայկ, ինձ հավատալ-չհավատալու խնդիր չկա։ Տվել եմ լինկերը, նշել, թե ինչումն է կայանում սուտը։ Այսինքն շատ հանգիստ կարելի է ստուգել իմ ասածի ճշմարտությունը։ Փոխարենը տեսնում են միտում թեման շեղելու։ Ըստ այդմ եզրակացություն եմ անում, որ «ստի դեմ պայքարող խումբն» իրականում այնքան էլ անկողմնակալ չէ, ինչքան փորձում է իրեն ներկայացնել։

[ զրույցն ամբողջությամբ ]

Չգիտեմ, արդյո՞ք իմ բերած փաստարկն այդքան անհամոզիչ էր։ Թե՞ այնուամենայնիվ միտում կա «տոպկելու» կոնկրետ լրատվամիջոցներ ու չնկատելու այլ կոնկրետ լրատվամիջոցներին։ Վերջիվերջո հեչ բարդ չէ ստուգել պատմության շարունակությունը, իհարկե, եթե ցանկություն կա։ Նաև պարզ չէ, թե ինչու Hayk Hayrapetyan անձի ստեղծած էջը կարող է կեղծ լուր տարածելու մեղադրանք ներկայացնել, բայց Կարեն Վրթանեսյանի դեպքում կարող է հարց ծագել «Կարենը ով է»։

Մի խոսքով, դատե´ք ինքներդ։

Ընկերանալ Ֆշտուկ


facebook, զլմ

Previous post Next post
Up