Պատկերացումների մասին

Nov 30, 2011 02:57


Հետաքրքիր մի օրինակ այն բանի, թե ինչպես են լրատվամիջոցներն ազդում իրական աշխարհի մասին մեր պատկերացումների վրա... Սան-Ֆրանցիսկոյում յուրօրինակ մի ատրակցիոն է բացվում. մարդիկ իսկական սուզանավով իջնում էին օվկիանոսի հատակ ու լուսանցույցից (иллюминатор) վայելում տեսարանը։ Առաջին այցելուները սակայն դժգոհ են մնում՝ ասելով, որ ստորջրյա զբոսանքը մի տեսակ ( Read more... )

բանակ, պատերազմ, հայաստան, հոգեբանություն, զլմ

Leave a comment

Comments 20

aljbucit November 30 2011, 01:23:35 UTC
Շատ կարևոր գործ եք անում: !!

Reply

ahousekeeper November 30 2011, 12:17:32 UTC
Շնորհակալություն!

Reply


watumiaji November 30 2011, 05:41:41 UTC
Շատ կարևոր գործ է: Ի դեպ կարիբյան ճգնաժամի ժամանակ ԱՄՆ-ն էլ էր սկսել լուսավորել իր հասարակությունը՝ այդ թվում մուլտֆիլմերի միջոցով ( ... )

Reply

ahousekeeper November 30 2011, 12:25:42 UTC
> քիչ մը կասկածում եմ, որ ռազմական գրագիտությունը հնարավոր է ( ... )

Reply

watumiaji November 30 2011, 12:34:25 UTC
Ամերիկյան ազդեցությունն իրոք շշմեցուցիչ է: Վերջերս ռազմական ֆորումներից մեկում վեճ էի կարդում, թե արդյոք ԱՄՆ-ն իմպերիա է: Մանրամասները մի կողմ թողնելով, նշեմ, որ իմպերիայի լայն սահմանումը ենթադրում է ոչ թե ուժային գերիշխում, այլ մշակութային և արժեքային: Ու այս առումով մքդոնալդսների, սիթքոմների, հոլիվուդի ու ԱՄՆ-ից տարածվող մշակութա-արժեքային գերիշխանությունն իրոք ասում է՝ ԱՄՆ-ն իմպերիա է:

ՀԳ
Վերադառնալով ամերիկյան պացիֆիզմին՝ նշեմ, որ այնտեղ չպատերազմելը նշանակում է ԱՄՆ-ն չի մասնակցում, հրահրում, ներխուժում այլ երկրներ ու դրանց կռիվներին: Մեր դեպքում ես չգիտեմ ինչ է դա նշանակում:

Reply

ahousekeeper November 30 2011, 12:27:44 UTC
> Բացատրելն անհնար է, քանզի այդ բարքերում տրամաբանությունը
> գտնելն է անհնար. դրանք տրամաբանական չեն, ոչ էլ ռացիոնալ,
> ոչ էլ դրական

Համաձայն չեմ, որ անտրամաբանական են ու ռացիոնալ չեն։ Կարծում եմ ընդհակառակը, շատ տրամաբանական ու ռացիոնալ են։ Ուրիշ հարց, որ որոշ դեպքերում այդ տրամաբանությունը չի համապատասխանում, ասենք՝ ընտանիքում ապրելու տրամաբանության հետ։

Reply


khlurd November 30 2011, 13:07:46 UTC
ասում ես հասարակությունն անտեղյակ է բանակից. քանի բանակը թույլ է տալիս, որ լրատվամիջոցներում հայտնվեն նյութեր` «մեր աղբյուրը ՊՆ-ում» հայտնում է, չի ստացվում այնքան էլ, որ հասարակությունը անտեղյակ է. գոնե` աղբյուրներ ունի։

Reply

ahousekeeper November 30 2011, 13:10:25 UTC
Ուզում ես ասել, որ եթե որևէ լրատվամիջոց գրել է «մեր աղբյուրը ՊՆ-ում», ապա դա նշանակում է, որ հասարակությունը բանակից տեղյա՞կ է։ Ես տրամաբանական կապ չեմ տեսնում։ Կհիմնավորե՞ս։

Reply

khlurd November 30 2011, 13:12:39 UTC
ուզում եմ ասել` բանակից կամ ՊՆ-ից պիտի լինի պաշտոնական տեղեկատվություն, ոչ թե` արտահոսք
իսկ եթե աղբյուր ունի, «սեփական», տեղյակ էլ կլինի, էլի

Reply

ahousekeeper November 30 2011, 13:18:06 UTC
Կան իդեալական պատկերացումներ, կա իրականություն։ Իրականությունում երբեմն արտահոսքեր էլ են օգտագործվում. բոլոր երկրներում։ Դա նորմալ պրակտիկա է։ Լրատվական արտահոսքը միևնույն է չի լուծում գիտելիք ունենալու հարցը։

Reply


armtheatre November 30 2011, 13:12:43 UTC
Որպես դասընթացի մասնակից կարող եմ ասել, որ շատ օգտակար դասեր են, կոնկրետ ինձ համար: Ես, ճիշտ է, լրագրող եմ, մինչեւ այս դասերը զենք-զինամթերքի տեսակներն առանձնապես չէի տարբերում: Հիմա սկսել եմ զենքերի տեսակները հասկանալ, ինչպես նաեւ դրանց հնարավորությունների սահմանները...
Սկզբից որ դիմեցի դասերին, ինձ ավելի շատ բանակի հոգեբանական խնդիրնեն էին հուզում, բայց զենքերի մասին դասախոսություններն էլ մեծ հետաքրքությամբ լսել եմ :)

Reply

ahousekeeper November 30 2011, 13:29:11 UTC
Վայ, չգիտեի (թե՞ մոռացել էի) այս բլոգիդ մասին :)

Reply

armtheatre November 30 2011, 18:24:38 UTC
Երեւի թե չգիտեիր, Կարեն ջան :)

Reply


lusok November 30 2011, 16:56:46 UTC
Խնդրում եմ, էլի՜՜, մյուսը, որ կազմակերպես, գամ, հա՞։

Reply


Leave a comment

Up