Հետաքրքիր մի օրինակ այն բանի, թե ինչպես են լրատվամիջոցներն ազդում իրական աշխարհի մասին մեր պատկերացումների վրա... Սան-Ֆրանցիսկոյում յուրօրինակ մի ատրակցիոն է բացվում. մարդիկ իսկական սուզանավով իջնում էին օվկիանոսի հատակ ու լուսանցույցից (иллюминатор) վայելում տեսարանը։ Առաջին այցելուները սակայն դժգոհ են մնում՝ ասելով, որ ստորջրյա զբոսանքը մի տեսակ
(
Read more... )
Բայց քիչ մը կասկածում եմ, որ ռազմական գրագիտությունը հնարավոր է բարձրացնել, շատերը նույնիսկ նման ֆիլմեր չեն սիրում նայել: Էլ չասեմ, որ Հայաստանում անհասկանալի ձևով վխտում է պացիֆիստական ուրվականը:
Իսկ ինչ վերաբերում է բանակին ու դրա «անհասկանալի» բարքերին. դա նույնն է, երբ մորը զավակը չի կարողանում բացատրել, թե ինչու թաղի տղերքի հետ հարց լուծելիս մայրը չպիտի գա ու մասնակցի: Բացատրելն անհնար է, քանզի այդ բարքերում տրամաբանությունը գտնելն է անհնար. դրանք տրամաբանական չեն, ոչ էլ ռացիոնալ, ոչ էլ դրական, այլ ուղղակի՝ ջահելական-տղայական նաև հաճախ աբսուրդային: Այնպես որ, «Ինձ համար նորություն չէ մեր հասարակության մեծ մասի անտեղյակ լինելը բանակից» ես կավելացնեի «հասարակության մեծ մասի անտեղյակ լինելը թաղի, դպրոցի, զուտ տղայական միջավայրի բարքերից»: Օրինակ, ՖԲ-յան էջի հիմնարար միտքը, որ ինքնասպանություններն անխտիր սպանություններ են: Հասկանալով ծնողի չհավատալը, որ զավակը ինքնասպան է եղել, գոնե գիտակցում են, որ, սպանում են սովորաբար թույլերը՝ ճնշողին՝ հարմար առիթ լինելու՝ այսինքն զենք ստանալու միջոցով: Ստացվում է, պնդելով, որ սպանել են` բարձրացնում են այն վարկածը, որ բանակի ճնշողը ու վատ բարքեր տարածողը միգուցե սպանվածն է եղել: Լուսավորյալ ֆիլմ է In the Valley of Elah.
Reply
> բարձրացնել, շատերը նույնիսկ նման ֆիլմեր չեն սիրում նայել
Ես նկատել եմ, որ մարդիկ ընդհանրապես շատ դժվարությամբ են հրաժարվում կարծրատիպերից։ Ընդ որում վերջին տարիների ամենահզոր կարծրատիպը դարձել է «երկիրը երկիր չէ»-ն։ Ու մարդ լրիվ լուրջ ինձ փորձում է ապացուցել, որ եթե ամերիկացին է ասում, որ իրենք գնահատում են ամեն մի զինվորի կյանքը, ապա նա անկեղծ է, իսկ եթե Սերժ Սարգսյանը՝ ապա սուտ է։
> Էլ չասեմ, որ Հայաստանում անհասկանալի ձևով վխտում է պացիֆիստական ուրվականը։
Սա առանձին ծավալուն ուսումնասիրության արժանի թեմա է։ Բայց այս գրառման մեջ էլ թեթևակի անդրադարձել եմ պատճառներից մեկին՝ արևմտյան հարուստ երկրների շորշոփին... Մեր երիտասարդներից շատերը՝ հայտնվելով դրսում (նամանավանդ արևմտյան համալսարանական լիբերալ մթնոլորտում), տեսնում են երկու բան. ա. լիքը պացիֆիստական տրամադրություններ; բ. մեր համեմատ բարգավաճ հասարակություն ու հզոր երկրներ։ Ու շատերի մոտ այդ երկու իրողությունները ընկալվում են որպես պատճառահետևանքային կապ ունեցող երևույթներ, բայց հակառակ ուղղությամբ։ Այն է. մարդիկ չեն ուզում պատերազմել, դրա համար իրենց մոտ ամեն ինչ լավ է։ Եթե մենք էլ չուզենանք պատերազմել, պատերազմ չի լինի ու ամեն ինչ լավ կլինի։
Reply
ՀԳ
Վերադառնալով ամերիկյան պացիֆիզմին՝ նշեմ, որ այնտեղ չպատերազմելը նշանակում է ԱՄՆ-ն չի մասնակցում, հրահրում, ներխուժում այլ երկրներ ու դրանց կռիվներին: Մեր դեպքում ես չգիտեմ ինչ է դա նշանակում:
Reply
> գտնելն է անհնար. դրանք տրամաբանական չեն, ոչ էլ ռացիոնալ,
> ոչ էլ դրական
Համաձայն չեմ, որ անտրամաբանական են ու ռացիոնալ չեն։ Կարծում եմ ընդհակառակը, շատ տրամաբանական ու ռացիոնալ են։ Ուրիշ հարց, որ որոշ դեպքերում այդ տրամաբանությունը չի համապատասխանում, ասենք՝ ընտանիքում ապրելու տրամաբանության հետ։
Reply
Reply
Leave a comment