Պատկերացումների մասին

Nov 30, 2011 02:57


Հետաքրքիր մի օրինակ այն բանի, թե ինչպես են լրատվամիջոցներն ազդում իրական աշխարհի մասին մեր պատկերացումների վրա... Սան-Ֆրանցիսկոյում յուրօրինակ մի ատրակցիոն է բացվում. մարդիկ իսկական սուզանավով իջնում էին օվկիանոսի հատակ ու լուսանցույցից (иллюминатор) վայելում տեսարանը։ Առաջին այցելուները սակայն դժգոհ են մնում՝ ասելով, որ ստորջրյա զբոսանքը մի տեսակ ( Read more... )

բանակ, պատերազմ, հայաստան, հոգեբանություն, զլմ

Leave a comment

khlurd November 30 2011, 13:07:46 UTC
ասում ես հասարակությունն անտեղյակ է բանակից. քանի բանակը թույլ է տալիս, որ լրատվամիջոցներում հայտնվեն նյութեր` «մեր աղբյուրը ՊՆ-ում» հայտնում է, չի ստացվում այնքան էլ, որ հասարակությունը անտեղյակ է. գոնե` աղբյուրներ ունի։

Reply

ahousekeeper November 30 2011, 13:10:25 UTC
Ուզում ես ասել, որ եթե որևէ լրատվամիջոց գրել է «մեր աղբյուրը ՊՆ-ում», ապա դա նշանակում է, որ հասարակությունը բանակից տեղյա՞կ է։ Ես տրամաբանական կապ չեմ տեսնում։ Կհիմնավորե՞ս։

Reply

khlurd November 30 2011, 13:12:39 UTC
ուզում եմ ասել` բանակից կամ ՊՆ-ից պիտի լինի պաշտոնական տեղեկատվություն, ոչ թե` արտահոսք
իսկ եթե աղբյուր ունի, «սեփական», տեղյակ էլ կլինի, էլի

Reply

ahousekeeper November 30 2011, 13:18:06 UTC
Կան իդեալական պատկերացումներ, կա իրականություն։ Իրականությունում երբեմն արտահոսքեր էլ են օգտագործվում. բոլոր երկրներում։ Դա նորմալ պրակտիկա է։ Լրատվական արտահոսքը միևնույն է չի լուծում գիտելիք ունենալու հարցը։

Reply

khlurd November 30 2011, 13:23:41 UTC
լավ, մեծ հաշվով ես ուզում եմ ասել, որ բանակը խնդիր ունի ինքնաներկայացման
Բանակի մասին պատմում ԵՆ
իսկ բանակը պիտի ՆԵՐԿԱՅԱՆԱ

ու եթե նույնիսկ հասարակ բաները, որ լրատվականը կարող է պատասխանատվություն վերցնել ու ինքն ասել, ՉԻ ԱՆՈՒՄ, սլիվ է անում փաստորեն
կամ էլ այ տենց բանակ ու ՊՆ ունենք, որտեղ ամեն մի զլմ ունի իր աղբյուրը
վատ է։

մեկը ես` դրա պատճառով որպես պատասխանատու կառույց չեմ ընկալում այն

եթե խոսում ենք պատկերացումներից, սա էլ իմ պատկերացումն է ընդհանրապես բանակի մասին

Reply

koreolan November 30 2011, 13:29:50 UTC
Խլուրդ, դե հիմա բանակը/ՊՆ-ն ի՞նչ պիտի անեն, որ օրինակ մարդը իմանա, որ դիրքերում առանց զրահաբաճկոն չեն լինում։ Արդյո՞ք դրա համար պետքա ՊՆ-ում ծանոթ ունենալ, որ իրանից տեղեկանաս։

Reply

khlurd November 30 2011, 13:32:31 UTC
մարդ է, լուծում է իբր առաջարկում
որ մի քիչ էլ մտածի, ֆիլմեր հիշի, գլխի կընկնի, որ զրահաբաճկոնը գլխիդ չես քաշի

այ ստեղ տվեք վիճակագրություն, թե ուր են նշանառում դիպուկահարերը հիմնականում
կամ էլ` չէ, դաժան կլինի շատ...

ափսոս էրեխեքը
բոլորը

Reply

koreolan November 30 2011, 13:39:09 UTC
Կոնկրետ էն դեպքում, որի մասին խոսում էր այդ կինը, գնդակը կրծքավանդակին էր կպել։ Բայց, գլխի առումով էլ երևի կասեր, թե խի՞ կասկա չեն տալիս, չնայախ կասկա էլ են տալիս ու կասկան էլ չի փրկի։

Reply

ahousekeeper November 30 2011, 13:31:22 UTC
> բանակը խնդիր ունի ինքնաներկայացման

Անշուշտ։ Լրիվ համաձայն եմ։

> կամ էլ այ տենց բանակ ու ՊՆ ունենք, որտեղ
> ամեն մի զլմ ունի իր աղբյուրը վատ է։

Այ սրա միանշանակ լավ կամ վատ լինելն, ըստ իս, վիճելի է։

Reply


Leave a comment

Up