«Զորավարն» ու հրավառությունը (տեսանյութ)

May 07, 2013 17:02



Ընտրակեղծիքների ոլորտում նոր ծագող աստղ է ի հայտ եկել։ 2012թ. սկսած ավելի լավ տոկոս «խփող» է դարձել է պետական ոստիկանական մեքենան՝ Րաֆֆի Հովհաննիսյանի սիրելի զորավար Վլադիմիր Գասպարյանի գլխավորությամբ։

Աստծո անունը հաճախ տվող, «աղոթած էշի» համար տերտերություն անող, կրմինիալի դեմ իբր պայքարող Վլադիմիր Գասպարյանի գլխավորած համակարգը Տարոն Մարգարյանին սարքեց ոստիկանության «ստուկաչների», արտահաստիքային ընթերակաների, ոստիկանությանը գործ տվող փողոցային պուտանկեքի, հասարակության տականքի, ոստիկանության բաժանած նոր անձնագրերով շրջիկ խմբերի և լուսանցքային մյուս շերտերի քաղաքապետը։


Բացարձակապես իրականությանը չեն համապատասխանում այն գնահատականները, թե թաղի «լավ» տղերքն ապահովեցին Տարոնի տոկոսները։ Այո՛, դրանք աշխատում էին, մարդ-մուրդ էին բերում լցնում ՀՀԿ-ի շտաբ, հետո տանում տեղամաս, ծերերին օգնում «ճիշտ» քվեարկել և այլն, բայց դա անում էին ոստիկանության աչալուրջ հայացքի ներքո։ Այսինքն՝ թաղի տղերքը գործիքի դեր էին կատարում, այլ ոչ թե կազմակերպիչի։ Առանց ոստիկանության կոորդինացիայի հնարավոր չէր թաղային «շպանայի» լկտիացումը։ Առանց ոստիկանության աչքփակոցիի հնարավոր չէր նաև ընտրաստրուկների կարգավիճակում հայտնվածների թրաֆիքինգը «ՀՀԿ-ի շտաբ-ընտրատեղամաս» երթուղով։

Թաղային ոչ մի խուժան կամ պուտանկա էժանագին ձեթի գովազդ հիշեցնող պաստառի վրայի միլիոնատեր երիտասարդի «ծրագրին» ու «ոսկեղենիկ» հայերենին ծանոթ չէ և առանց մենթական հրահանգի տեղից չէր շարժվի։

Այնպես որ դհոլություն և «1in.am»-ություն են անում բոլոր այն լրատվամիջոցները, որոնք փորձում են Վովայից գողականի դեմ սրբազան պատերազմի ելած կերպար ձևավորել։ Պարզապես ծիծաղելի է ընտրակեղծիքների համակարգման կենտրոնի վերածված ոստիկանության բարեփոխումներից խոսելը։

Ընտրություններին ներսից հետևած յուրաքանչյուր մարդ կարող է հաստատել, թե ինչպես էին թաղի լակոտները կոորդինացվում ոստիկանների կողմից։ Իսկ երբ ոստիկաններին կոչ էր արվում կանխել ապօրինությունը, նրանք դառնում էին բացակա հայացքով համազգեստավորներ։

Փաստորեն, Բաղրամյան 26-ում որոշում են կայացրել կենտրոնացնել ընտրակեղծիքների համակարգը, քանզի այսպես կոչված օլիգարխները չեն կարող այնպես կեղծել, ինչպես պետական ոստիկանական մեքենան։ Համ էլ այդպես ավելի հուսալի է։ Ոստիկանությունը տեղյակ է հասարակության տականքին հասցե առ հասցե ու նրանց բերման է ենթարկում շատ ավելի էժան գնով, քան դա կարող են անել թոխմախներն ու լֆիկները։

Այս ամենի ֆոնին ցինիկ ու դեմագոգիկ էր մայիսի 5-ի գիշերը ոստիկանության տարածած այն հաղորդագրությունը, որ հրավառության միջոցով իրենց ուրախությունը նշող ՀՀԿ-ականները կպատժվեն։ Ինչպիսի՜ օրինապաշտություն, ինչպիսի՜ սրտացավություն քնած քաղաքացիների հանդեպ, ինչպիսի՜ պայքար կրիմինալի դեմ։ Որքան կույր էր ոստիկանությունը քվեարկության ընթացքում ՀՀԿ-ի օգտին կեղծիքներ անողներին տեսնելիս, նույնքան ամենատես՝ քվեարկությանը հաջորդած հրավառության ժամանակ։ Ա՛յ, ա՛յ, ա՛յ …

Մնում է միայն Վովային ժողովրդական արտիստի կոչում տալ։ «Ժողովուրդ» ասելով տվյալ դեպքում նկատի ունեմ Տարոնի օգտին քվեարկածներին։ Նրանք են Վովայի ժողովուրդը։

Կարեն Հակոբջանյան

Հ.Գ.։ Ընտրությունների օրը մենք ահազանգեցինք, որ Արաբկիրի ՀՀԿ շտաբում խմբերով մարդկանց են բերում, ենթադրաբար կաշառում և երթուղուց դուրս բերված մեքենաներով տանում ընտրատեղամասեր։ Վլադիմիր Գասպարյանի կանտոռայից, սակայն, որևէ կերպ չարձագանքեցին մեր ահազանգին։ Ոստիկանապետն այդ պահին, թերևս, աղոթում էր ընտրակեղծարարների մեղքերի թողության, ինչպես նաև «Բարև Երևանի»՝ 8 տոկոս շեմը հաղթահարելու համար։

Կից տեսանյութում ներկայացված են ընտրական թրաֆիքինգի ենթարկվածների՝ ՀՀԿ-ի շտաբ բերման ենթարկվելու պահերը։

http://7or.am/

image Click to view


image Click to view

Previous post Next post
Up