Սերիալները նոր "բարձրունքներ" են գրոհում

Feb 07, 2012 20:35

Оригинал взят у talinci в Սերիալները նոր "բարձրունքներ" են գրոհում

Ծանոթներից մեկն ասեց, որ «Արմենիայի» սերիալները ինցեստ (հարազատների միջև սեռական կապ) են քարոզում:  «Եզրագծից այն կողմ»-ում Վիկա հերոսուհու անունն է, իսկ հերոսի անունը՝ Արամ, նրանք քույր և եղբայր են, իսկ «Դժվար ապրուստ»-ում էլի քույր և եղբայր Էլենն ու Նոյն են իրար հետ: Ներկայում հեռարձակվող ( Read more... )

Leave a comment

Comments 8

Թոյլլ տուէք առարկել... :) gahovhannisyan February 7 2012, 19:05:54 UTC
>>>> Ենթատեքստն այնպիսին է, որ հեռուստադիտողին ստիպում է խղճալ ինցեստի հեղինակներին: Եթե նույնիսկ բացասական քողով ներկայացվի՝՝ միևնույն է, հերոսները կրկնօրինակման առարկա կարող են դառնալ, բայց այս դեպքում բացասական ֆոն չկա:

--- Այսպիսի բան չկայ: Աւելի շուտ սխալ է մեկնաբանւում:
Չեմ վիճում՝ հնդկական կինոյ են դարձրել, բայց ասել, որ ինցեստ են քարոզում՝ զրպարտութիւն է:

«Եզրագծից այն կողմ»-ի մէջ, երբ Արամն իմանում է, որ իրա սիրած աղջիկը՝ Վիկան իր քոյրն է... ինչը ի դէպ, Վիկան չգիտի... ուզում էր ինքնասպան լինել՝ մեղքի զգացման պատճառով:

«Դժվար ապրուստ»-ում Էլենն ու Նոյն քոյր եւ եղբայր չեն: Ո՞վ է դա ասել:

Ես չգիտեմ ինչո՞ւ են զրպարտում... երեւի մէկին պէտք է կամ... պարզապէս «իրար չեն հասկացել»:

Reply

Re: Թոյլլ տուէք առարկել... :) 777monk777 February 7 2012, 19:51:42 UTC
Անկեղծ ասած` ես սերիալ չեմ նայում, ալիքը փոխելիս էլ հատուկենտ դրվագներից միայն նողկանք կամ, լավագույն դեպքում, ձանձրույթ եմ զգացել: Գրառումը վերագրառեցի` հավատալով Թալլինցու փորձառությանը, ինքը սերիալների ուսումնասիրության հարցում բավականին առաջ է գնացել: Գուցե Ձեր առարկությանը ինքը կարողանա պատասխանել :)

Reply

talinci February 8 2012, 09:35:21 UTC
Կապ չունի, թե ինքնասպանություն է ուզում անել, թե ինչ՝ նման երևույթի նկարագրությունը կրկնորինակում է առաջացնում՝ անկախ ֆոնից: Ցուցադրելով լեգիտիմացնում են, դա էլ քարոզչությունն է

Reply

gahovhannisyan February 8 2012, 19:35:16 UTC
Ի՞նչ ես խօսում: Քեզ ասում եմ, որ նա չգիտեր: Չ'ԳԻ-ՏԵՐ: Իսկ երբ իմացաւ ինքնասպանութիւն էր ուզում գործել:

Reply


Leave a comment

Up