Սերիալները նոր "բարձրունքներ" են գրոհում

Feb 07, 2012 20:35

Оригинал взят у talinci в Սերիալները նոր "բարձրունքներ" են գրոհում

Ծանոթներից մեկն ասեց, որ «Արմենիայի» սերիալները ինցեստ (հարազատների միջև սեռական կապ) են քարոզում:  «Եզրագծից այն կողմ»-ում Վիկա հերոսուհու անունն է, իսկ հերոսի անունը՝ Արամ, նրանք քույր և եղբայր են, իսկ «Դժվար ապրուստ»-ում էլի քույր և եղբայր Էլենն ու Նոյն են իրար հետ: Ներկայում հեռարձակվող սերիալներում այդ թեման շարունակվում է:

Ենթատեքստն այնպիսին է, որ հեռուստադիտողին ստիպում է խղճալ ինցեստի հեղինակներին: Եթե նույնիսկ բացասական քողով ներկայացվի՝՝ միևնույն է, հերոսները կրկնօրինակման առարկա կարող են դառնալ, բայց այս դեպքում բացասական ֆոն չկա:

Քայքայում են հայ հասարակության միջուկը՝ մշակութային, նորմատիվ, սոցիալական համակարգը, որ դառնանք անդեմ խուժան: Հայկական հեռուստաընկերությունները վաղուց էին այդ ոճով աշխատում, բայց այս մեկը նորություն էր, նրանց «ստեղծագործ» միտքը շարունակում է արարել:

Հուսով եմ այդ սերիալների հեղինակները Ադրբեջանից, Թուրքիայից կամ ինչ-որ սատանիստներից են գումար ստանում, այլապես իմ գիտակցությունը մերժում է ընկալել նրանց արածի մոտիվացիան:

Առաջարկում եմ այս գրառումով կամ այլ տեքստով պահաջենք, որ «Արմենիան» դադարեցնի իր հակամարդկային գործունեությունը:

Previous post Next post
Up