Feb 07, 2012 17:21
Ծանոթներից մեկն ասեց, որ «Արմենիայի» սերիալները ինցեստ (հարազատների միջև սեռական կապ) են քարոզում: «Եզրագծից այն կողմ»-ում Վիկա հերոսուհու անունն է, իսկ հերոսի անունը՝ Արամ, նրանք քույր և եղբայր են, իսկ «Դժվար ապրուստ»-ում էլի քույր և եղբայր Էլենն ու Նոյն են իրար հետ: Ներկայում հեռարձակվող սերիալներում այդ թեման շարունակվում է:
Ենթատեքստն այնպիսին է, որ հեռուստադիտողին ստիպում է խղճալ ինցեստի հեղինակներին: Եթե նույնիսկ բացասական քողով ներկայացվի՝՝ միևնույն է, հերոսները կրկնօրինակման առարկա կարող են դառնալ, բայց այս դեպքում բացասական ֆոն չկա:
Քայքայում են հայ հասարակության միջուկը՝ մշակութային, նորմատիվ, սոցիալական համակարգը, որ դառնանք անդեմ խուժան: Հայկական հեռուստաընկերությունները վաղուց էին այդ ոճով աշխատում, բայց այս մեկը նորություն էր, նրանց «ստեղծագործ» միտքը շարունակում է արարել:
Հուսով եմ այդ սերիալների հեղինակները Ադրբեջանից, Թուրքիայից կամ ինչ-որ սատանիստներից են գումար ստանում, այլապես իմ գիտակցությունը մերժում է ընկալել նրանց արածի մոտիվացիան:
Առաջարկում եմ այս գրառումով կամ այլ տեքստով պահաջենք, որ «Արմենիան» դադարեցնի իր հակամարդկային գործունեությունը:
Գժանոց,
Քարոզչություն,
Հեռուստաընկերություն,
Տականքներ,
Հայաստան