Հասարակությունը հայելում նայում էր իրեն ....

Oct 24, 2010 00:11

«Բանակը հասարկության հայելին է ...» այսօր ասել է ՀՀ նախագահը: Ու միանգամից հիշեցի մեկ այլ չարչկված արտահայտություն «դպրոցը հասարակության հայելին է»: Այ մարդ, էս հասրակությունը այնքան փիսն է, որ հենց ինչ որ ոլորտում վատ երևույթներ են արձանագրվում, սկսում ենք այդ ոլորտը համեմատել, չէ նույնիսկ հավասերեցնել այդ «վատ» հասարակության հետ ( Read more... )

Պուպուլիզմ, քաղաքականություն

Leave a comment

Comments 5

ovanitas October 24 2010, 05:31:46 UTC
լավ ես կպցրել, բան չունեմ ասելու :Ճ բայց...
Բայց չի կարելի չհամաձայնել, որ, իրոք, ներյակիս հասարակության մեջ ահավոր բացասական երևույթներ կան, որ, բնականաբար, չեն կարող չարտացոլվել մասնավորապես հենց բանակում: Կրիմինալ մտածողություն ունեցող երիտասարդությունը, որի մոտ արդարությունն ու ազնվությունը «պանյատկեքի» հիման վրա են ձևավորված, որի ջահելական «կուռքերը» պզոներն ու դեդխասաններն են (փողոցն իր ազդեցությամբ էստեղ հերիք չեր, սերիալներն էլ միացան էս գողական պրոպագանդային), որոնք բանակ ոտք դնելուց առաջ մի լավ մշակում են անցնում՝ անհանդուրժողականության ու չարության խրախուսման թեմաներով, չեն կարող էդ երկու տարվա ընթացքում էս ամեն ինչը թողնել քաղաքացիական կյանքում ու «ուստավով» ծառայեն: Բան չունեմ ասելու՝ լավ, կիրթ հրամանատարը, թերևս, էս ամեն ինչի ազդեցությունը կարող է նվազագույնի հասցնել: Էդպիսի հրամանատարների պակասը խիստ զգացվում է: Բայց, համաձայն եմ, բանակն իրո՛ք հասարակության հայելին է: Ու էսօրվա հասարակությունն իրո՛ք լուրջ խնդիրներ ունի...
Ամեն դեպքում ժողովրդի ու հասրակության էդ քո կանոնակարգումը դուրս շատ եկավ :ՃՃՃ

Reply

watumiaji October 24 2010, 17:10:14 UTC
Ամեն ինչում համաձայն եմ: Ընդամենը ուզում եմ ասել, որ մասը ամբողջության հայելին չի կարող լինել: Բանակն էլ հասարակության մասնիկ է, դպրոցն էլ: Ինձ մտահոգում է այս արդարացման հետևանքները. միթե՞ կարելի է բանակում ու դպրոցում ոչինչ չանել քանի դեռ հասարակությունը չի բուժվել:
Քո ասած դեպքի հակառակն էլ կա, որ բանակ է գնում ոչ կրիմինալ մտածողության տեր երիտասարդ և այնտեղից դուրս է գալիս այդ աշխարհի կանոններով: Ոչ ոք չի հաշվել թե այդ երիտասարդների ռեաբիլիտացիան ինչքան թանկ է նստում մեր վրա: Իսկ եթե ռեաբիլիտացիա չլինի, ապա սնում ենք հասարակության գողական մտածողությամբ հատվածը: Հավի ձվի պատմություն:
Էլ չասեմ թե դպրոցն այս առումով ինչ աղետալի հետևանքներ է թողնում: Դպրոցը ոչ թե հասարակության հայելին է, այլ հասարակության դաստիարակը:

Reply

ovanitas October 24 2010, 19:03:34 UTC
հա, ինչ խոսք, հենց դպրոցից էդ ուռուցքի բուժումը պիտի սկսվի...

Reply


ovanitas October 24 2010, 05:32:23 UTC
էն առաջին պիտակդ (tag) դիպմամբ ե՞ս տենց դրել :ՃՃՃ

Reply

watumiaji October 24 2010, 17:11:17 UTC
Ախր հայոց լեզուն շատ հարուստ է :Ճ

Reply


Leave a comment

Up