Հայոց բանակի մարտունակությունը և կոռուպցիան՝ ոչ տրիվիալ կապերի մասին

Apr 29, 2010 21:20

Մեր բանակը փառքով հաղթանակած, լուրջ ռազմատեխնիկա և ռազմամթերքներ ունեցող, ռազմավարական մտածողությամբ որակավորված սպայական անձնակազմով բանակ է: Երբ ասում ենք ՀՀ բանակի խնդիրներ, առաջինը սեղանին է դրվում դեմոգրաֆական՝ զինվորների քանակի խնդիրը: Միթե՞ սա է բանակի հիմնական խնդիրը: Ոմանք կասեն կոռուպցիան: Տեսնենք, թե կոռուպցիան ինչպես է արտահայտվում մեր բանակում:;

Հրետանային պատրաստությունը և մարտունակությունը կախված է մի շարք հանգամանենքրից: Փառք Աստծո, Հաուբիցներ ու այլ հրանոթներ ունենք, ու հրետանին ընդհանրապես չի կաղում տեխնիկայի որակից (Գիացինտի ցավը տանեմ): Դե, զինվորը գնում է բանակ, ծառայում ու, դե ու ի՞նչ, հաուբիցի արկ 2 տարվա մեջ այդպես էլ չի տեսնում, հաուբիցը տեղափոխող կռազները սիրուն կանգնած են, սակայն վարորդները դրանց քամակներից հաուբից քարշ չեն տալիս, "тяжело в учении легко в бою" արտահայտության իմաստը այդպես էլ չեն հասկանում: Լավն այն է, որ  1-2 ամսով կգնան դաշտային զորավարժության: Գիացինտ կարող է և չկրակեն, բայց էժանագին այլ հրանոթներով կկրակեն, կարող է մեկ-մեկ գրադով էլ կրակեն, կսովորեն ու արագ հրանոթները ռազմական վիճակի բերելու ունակ կլինեն: Հա, էստեղ մի խնդիր կա, էն կռազները, որ ասում եմ, էլի կմնան գառաժում, սիրուն, ներկած, մաքուր. ուղղակի դրանց մի մասը անսարք են, հնարավոր չի քշել: Կասեք էլի խնդիր չկա, ճիշտ է: Ուղղակի այստեղ մի հատ այսպիսի կոռուպցիոն խնդիր կա. պարզվում է, որ 30-40 տարվա կռազների մի մասն էլ անսարք է, ու այդ կռազները  տարօրինակ ձևով, ինչպես որ նշված է տեխանձնագրում, ոչ ավել ոչ պակաս, միլիմետրի ու միլիգրամի ճշտությամբ սպառում են իրենց հասանելիք վառելիքը, քսայուղերը, պահեստամասերը: Կասեք խնդիր է, կասեմ էլի ոչ: Չէ, կասեք խնդիր է վառելիք փող են ուտում, ուրեմն դա նշանակում է, որ զինվորներին հասանելիք վարժությունները, համապատասխան հմտություն տալը եղել է ընդամենը թղթի վրա, ուստի զինվորները մարտունակ չեն: Բայց դե էլի ոչինչ, սա չէ խնդիրը: Ու կրկնում եմ, դեռ էական խնդիր չկա:

Մի քիչ էլ խորանանք:
Սպաների դերը շատ մեծ է հրանոթային զորամասերում, քանի որ հիմնական կոորդինատներ որոշողը և հրմայողը նրանք են: Զինվորները ուղղակի պետք է կարողանան արագ և ճիշտ հրանոթը բերել ռազմական վիճակի, ստանան ու ապահովեն հրամանով տրված  կոորդինատորները, փակեն ականջները ու քաշեն թելից, ու հետո նորից լիցքավորեն հրանոթը: Ուղղակի արկ չտեսած զինվորը կարող է սխալ մարկիրովկով, ասենք հավելյալ վառոդով լիցքավորված արկ դնել, բայց դե էլի հոգ չէ: Պատերազմի ժամանակ արագ կսովորեն արկերի մարկիրովկեքը: Հա՛, վերադառնանք սպաներին: Ասում են, որ ոչ բոլոր սպաներն են այս գործում հմուտ ու շատ քչերն են ռազմի աստծո կոորդինատորները հասկանում: Դե փորձի ու գիտելիքի պակաս կա: Չար լեզուները նաև ասում են, որ մի սպա կար, որը չէր ենթարկվում սուրբ կանոնին, ռիսկ էր անում կռազով հրանոթ տեղափոխեր, զինվորներին կենդանի սովորացնել, թե ինչը ինչպես ես աշխատում: Բայց դե, երբ վերին ատյանից ստուգողները գալիս էին, նայում էին տեսնում բոլոր սպաների կռազները մաքուր, փայլուն՝ իսկ այս մեկինը կեղտոտ, (դե հիմարը միացրել էր շարժիչը), անընդհատ նկատողություն էր ստանում: Իսկ մյուսներին՝ շնորհակալություն: Այ այստեղ մի քիչ խնդիր կա, բայց դե համով մասը վերջում:
Հա, իսկ երբ որ ռուսները գալիս են համատեղ զորավարժություններ ենք անում, այսպիսի մի քիչ պատրաստ մի քանի սպաներ կան, տարբեր զինմասերից հավաքում են բերում, ու ճիշտ տեղը-տեղին կրակում: Բայց դե սա էլ խնդիր չի, չէ որ Ղարաբաղի պատերազմի ժամանակ շատերը կոորդինատ բռնել չգիտեին, փայտ էին գետնին տնկում, մոտավոր աջ ու ձախ պտտում, մի քանի հատ կրակում, մինչև կալիբրովկեն ճիշտ լինի, ու հաղթեցինք: Այնպես որ այն, որ բենզինի ու այլ բաների վրա փող են ուտում ու բանակը մարտունակություն համապատասխան մակարդակի չեն բերում՝ ոչինչ: Ի դեպ փող ուտելու այլ ձևեր էլ կան՝ սնունդը (զինվորի ֆիզիկական պատրաստությունը զոհաբերելը), կամ էլ երբ սվեչեն փչանում է՝ զինվորը իր գրպանից է այն գնում: Հա, մոռացա ասեմ, որ վերահսկողների հետ ուտուշ-խմուշն էլ կոռուպցիայի կարևոր օղակներից մեկն է: Դե ասենք ստուգում է, այս զինմասում որոշել են գիշերը ռազմական տագնապ հայտարարել: Չեն անու՞մ: Անու՛մ են, ես իրենց ցավը տանեմ: Ուղղակի նախորոք հայտնում են, ու հիմա ուշադիր, սպաներն էլ ռազմամթերքը նախորոք ընդունում ու տեղափոխում են մի սենյակ: տագնապը հայտարարելուց հետո դնոմ ավտոմեքենայի վրա ու գաղտնի տանում: Գնում են, շարվում, ստուգումը ցույց է տալիս, որ զենքով զինամթերքով հանդերձ պատրաստության աստիճանը բա՛րձր է: Ապրեն մեր զեինվորներն ու սպաները: Դե սա էլ վերահսկողական ստուգման սերիայից: Կասեք պրոբլեմ է: Կասեմ չէ, պատերազմի ժամանակ սենց տրյուկներ չի անցնի: Ճիշտ է զենքով զրահով զինված ու մարդավարի հաց չկերած զինվորները մի քանի ժամ պակաս կարող են շարժվել, բայց դե Հայաստանը Արցախով հանդերձ եսիմ ինչ մեծ տարածք չի, ոչինչ, դեռ մարտունակ ենք: Լավ, հիմա, ո՞րն է կոռուպցիայի խնդիրը բանակում, կհարցնենք դուք: Դե ասեմ:
Ցանկացած բանակում կա մի հատ սենց գաղտնի զենք, մի հատ կարևոր գաղտնիք, մի հատ նենց բան, որն էլ ցանկացած պատերազմի ելքի համար որոշիչ է լինում, դա esprit de corps-ն է, կամ էլ՝ ոգին, morale, дух:

Մի քիչ շեղվեմ թեմայից: 
Սոցիալական անարդարության հիմնախնդիրը Հայաստանում դիտարկում եմ որպես կարևորագույն խնդիր: Կոռուպցիան ընդամենը գործիք է, որի անուղղակի արդյունքը լինում է սոցիալական անարդարությունը: Մեկը գործը արեց, մյուսը շեֆին ներկայացրեց ու պարգև ստացավ, գործ անողը ընկճվեց ու նույն էնտուզիազմով այլևս գործ չի անի, կամ դիմում կգրի կգնա Ռուսաստան, նույնը վերաբերվում է գիտությունում նրանց ովքեր կարում են գյուտ անեն, սակայն գիտությունների ակադեմիայում ծանոթ չունենալու պատճառով պարզում են, որ գործընկերը արդեն պատենտավորել է այն: Կամ էլ դպրոցում/համալսարանում, լավ սովորող աշակերտը/ուսանողը տեսնում է, որ ինքը չարչարվում սովորում է, բարդ քննություն է հանձնում, բայց ինչ-որ մեկը փողը տալիս է ու իրենից բարձր գնահատական ստանում. արդյունքում սովորելու ձիրքը նվազում է ու նվազում ու հետո էլ զարմանում ենք, թե «մեր ժամանակ բա ուսանողների գիտելիքները սենց ցա՞ծր էին:

Իսկ բանակում, էդ սոցիալական անարդարությունը ուղղակի հարվածում է զինվորի ու սպայի ոգու վրա: Ստացվում է, որ ով ծանոթ կամ փող չուն՝ ընկնում է առաջին գիծ, որ ով փող ունի, վճարում ու ուվալնենիա է ստանում: Հա, բա էն մեր սպան, որ թչ թե բենզինի փողն է ուտում, այլ փորձում է զինվորին սովորացնի ու նկատողություն է ստանում: Իսկ երբ առաջին գծում նստած զինվորը մտածում է, որ իրենց հարևան Վալոդի հայրը նրան դասավորել է ոստիկանության ակադեմիայում, կամ, հիմա ուշադիր, Մոսկվայի դեսպանատան անվտանգության աշխատակից, այ ստեղ հասկանում եմ, թե բանակի ոգին ինչպես կարող է անկում ապրել: Ի դեպ, այն սպաները, որ հրանոթով կրակել  չգիտեն, նույն կոռուպցիոն հիմքերով Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ ընդունված երեխեքն են, որոնք, ինչպես այնտեղի մի մոտի դասախոս ասեց «առաջին օրը պարզվեց եռանկյունը քառակուսուց չի տարբերում»: Ահա և քեզ ռազմական ընդունելության քննություններ:
Փոխարենը բոլորը հիշում են, թե ինչպես Էլվիս Պրեսլին գնաց բանակ, կամ էլ այ էս դեպքը Բանակի ոգին ՄԲ-ում
Մեր բախտը այսօր այնքանով է բերել, որ Ադրբեջանի բանակում "կոռուպցիա" ՍՊԸ-ն գրանցված խոշոր բիզնեսմեն է, այն էլ այնպիսի էթնոտնտեսական, որ ասենք առաջի գիծ ուղարկում են խեղճուկրակ աղքատներին, թալիշներին ու լեզգիներին: Ու գումարած այն, որ պարտված բանակը ի սկզբանե համարվում է 50 տկոս ցածր ոգով, այսինքն ցածր մարտունակ բանակ: Վախենալ պետք չէ, այսօր, եթե պատերազմ սկսվի, մեր ոգին շատ ավելի բարձր կլինի ադրբեջանականից ու անխտիր կհաղթենք: Սակայն ինչու՞ ենք այդ մեր ունեցած ակտիվը մաշեցնում, ես չեմ հասկանում: Զինվորների քանակը Հայաստանի բանակում ոչ մի էական խնդիր չի ներկայացնում այսօր, ի փառս մեր մտածողների, մեր բանակի չասեմ ինչքան, բայց էական հատված արդեն պայմանագրային՝ պրոֆեսիոնալ հիմքերի վրա է դրված: Սակայն կոռուպցիոն շահերը չեզոքացնում են շատ ձեռքբերումներ ու նվազեցնում են բանակի ոգին՝ մարտունակությունը: Չե՞ք հավատում: Կարդացե՛ք:

Կոռուպցիա, սոցիալական արդարություն, բանակ, Ոգի

Previous post Next post
Up