Հրդեհ Թբիլիսիի Սուրբ Նշան եկեղեցում

Jan 11, 2012 03:51




Վրաստանի մայրաքաղաք՝ Թբիլիսիի կենտրոնում գտնվող հայկական Սուրբ Նշան եկեղեցում կրկին հրդեհ է բռնկվել: Եկեղեցուն հարող տարածքում բնակվող քաղաքացիները Times.am-ի թղթակցին ասել են, որ իրենց հայտնի չէ հրդեհի պատճառը: Փոխարենը նրանք նշում են որ բոլորի կողմից լքված Սուրբ Նշան եկեղեցում հաճախ կարելի է տեսնել անօթևանների, հարբեցողների և թմրամոլների բազմություն: Հրդեհի հնարավոր պատճառների մասին հարցը շրջանցում են նաև Վրաստանի իշխանությունները: Հարևան երկրի հրշէջ ծառայությունը եկեղեցում բռնկված հրդեհը փրփուրի փոխարեն մարել է սովորական ջրով, ինչն իր հերթին նոր վնասվածքներ է պատճառել եկեղեցու պատերին: Արդյունքում՝ հունվարի 9-ին փլվել է տաճարի հարավարևելյան սյունը:
Հիշեցնենք, որ2009թվականի նոյեմբերի19-ի լուսաբացին Թբիլիսիում փլուզվել է նաև1356թվականին կառուցված Մուղնու Սուրբ Գևորգ հայկական եկեղեցին:Այն մասին,որ եկեղեցին գտնվում է ահավոր վիճակում,հայկական կողմը բազմիցս ահազանգել է Վրաստանի իշխանություններին:Առաջին ճաքերը Սբ.Գևորգ եկեղեցու պատերին հայտնվել էին դեռևս1980թվականին,իսկ1990թվականին եկեղեցու շենքը դասվել է վթարային շինությունների շարքին:Մեկ տարի անց եկեղեցու պատերի օր օրի մեծացող ճաքերը վրացի փորձագետներին բերեցին այն եզրակացության,որ անհրաժեշտ է ամբողջությամբ քանդել տաճարը:Այսօր Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցին այլևս խոնարհված է…

Նշենք, որ Սբ. Նշան եկեղեցում հրդեհ է եղել նաև 2002 թվականին: Իսկ մինչ երկրաշարժի պատառով խիստ տուժել էր տաճարի գավիթը: Սակայն անցած տարիների ընթացքում Վրաստանի իշխանությունները շենքը վերականգնելոը համար ոչինչ չեն նախաձեռնել: Ներկայումս եկեղեցին շարունակում է կանգուն մնալ բացառապես պատերի ամրության և մնացած երեք սյուների հաշվին:

Ֆոտոռեպորտաժը կարող եք այստեղ նայել
Previous post Next post
Up