Առանց վերնագրի

Oct 31, 2010 00:36

Երբեմն շատ ես հոգնում: Ամիսներով և տարիներով դիմադրում և անտեսում ես քեզ շրջապատող աղջամուղջը, «ըմբռնմամբ ես մոտենում» բազում անձանց և երևույթներին և, հետզհետե, քեզ պատրանք է պատում, թե հնարավոր է ապրել` նվազագույնի հասցնելով քո շփումն շրջակա «ստորին» իրականության հետ: Բայց, ի վերջո, հասունանում է մի պահ, երբ դու գիտակցում ես, որ դա անհնար է, քանզի աղջամուղջն իր թշվառ, ողորմելի, ստոր և գռեհիկ խամաճիկների ձեռամբ ուժգին բախում է քո դռանը և փորձում ներս խուժել` արատավորելու և մեռցնելու ամենաթանկը` սերն ու վստահությունը քո իսկ ազգի և պետության հանդեպ: Եվ, թեպետև բարկությունն ու զայրույթն անցնում են, բայց, միևնույն է, մնում է քո հոգևոր անդորրը պղծած զազրելի դրվագի հուշը: Ավա՜ղ, մնում է նաև քեզ հունից հանած խեղկատակին և նրա հովանավորներին կարգի հրավիրելու և, եթե կամենաք` պատժելու ինքնին գարշելի պարտականությունը: Այսօր ինձ համար հենց այդ օրն է... 

Ողբամ զքեզ

Previous post Next post
Up