Բավական հետաքրքիր քննարկում է Ալջազիրայով(դեկտեմբերի տեսագրություն է)։ Խորհուրդ եմ տալիս դիտել։
Մի բան եմ ուզում ասել։ Վերջում թուրք լրագրողը նորից կրկնում է հայտնի պնդումը, թե մինչև 20-րդ դար Օսմանյան կայսրությունում բոլոր ժողովուրդներն ապրում էին խաղաղ և համերաշխ՝ ընդունելով միմյանց գոյությունը և հարևանությունը։ Ենթադրենք, թե այդպես է, բայց այդ պարագայում ինչո՞ւ էր շարունակաբար պակասում հայ բնակչությունը Օսմանյան կայսրությունում, ինչո՞ւ էր հայկական քաղաքների և բնակավայրերի բնակչության կազմը փոխվում ոչ հօգուտ հայերի, ինչու էր շարունակվում հայերի արտագաղթը և չէր դադարում ու անընդհատ(ճիշտ է տարբեր մասշտաբներով) շարունակվում էր հայոց ազատագրական պայքարը։
Ճիշտ է նաև այն պնդումը, որ հայերը ընդգրկված և ներկայացված էի Օսմանյան կայսրության ամենատարբեր ոլորտներում՝ առևտրից ու բանակից մինչև Ազգային ժողով ու կառավարություն։
Բայց չէ որ ցեղասպանության ժամանակ առաջինը կոտորեցին հենց այդ մարդկանց. նրանց, ովքեր ինչ-որ տեղ փորձում էին համակերպվել մուլտիէթնիկ հասարակությու ու պետություն մաս լինելու հետ։
Նույն կրկնվեց նաև մեր օրերում. Հրանտ Դինքին սպանեցին։ Նա այն մարդկանցից էր, ով ընդունում և ընկալում էր Թուրքիան որպես իր հայրենիքը ու ուզում էր, որ բոլորը ժողովուրդներն ապրեն միասին։ Բայց նորից չստացվեց։
Ինչ եմ ուզում ասել. մենք շատ հանդուրժող ազգ ենք ու դեռ մեզ ստիպում եմ ավելի հանդուրժող լինել։
Click to view
Հ.Գ.
ovanitas -ին էլ շնորհակալություն բլոգիս հայկականությունը մի փոքր զարդարելու համար :)