«Միտք» վերլուծական կենտրոնը կազմակերպում է հետազոտական սեմինար-քննարկումներ տարածաշրջանի քաղաքական, էթնիկական, տնտեսական և արդի այլ խնդիրների վերաբերյալ։ Հրավիրում ենք ակտիվ, խելացի, նախաձեռնող ուսանողների, ովքեր կցանկանան ընդլայնել իրենց աշխարհայացքը տարածաշրջանի ժամանակակից խնդիրների շուրջ։
Ցանկացողների մասնակցությունը կորոշվի մրցույթային կարգով, որը բաղկացած կլինի երկու փուլից։ Տեստային փուլը հաջող հաղթաարողները կմասնակցեն հարցազրույցին, որի արդյունքում էլ կորոշվի սեմինարների մասնակիցների վերջնական կազմը։
Սեմինար-քննարկումների թեմաներն են՝
Հայաստանը և նրա դերը զարգացող աշխարհում
Ինֆորմացիոն-հոգեբանական պատերազմները Կովկասում
Էթնո-ժողովրդագրական գործընթացները
Mass-Media-ն և հասարակությունը
Երիտասարդների դերը տարածաշրջանային խնդիրներում
Ազգային գաղափարախոսություններն ու կոնֆլիկտները Կովկասում
Կովկասի ժողովուրդների աշխարհայացքների բախումը
Կովկասն ու գլոբալիզացիան
Կիրականացվեն գործնական աշխատանքներ, հանդիպումներ քաղաքական գործիչների, փորձագետների հետ։ Մասնակիցները կհմտանան հասարակական-քաղաքական տեխնոլոգիաների կիրառման արվեստում։
Դիմում-հարցաթերթիկները կարող եք վերցնել «Միտք» Վ/Կ գրասենյակից կամ
ներբեռնել այստեղից: Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2010 թվականի ապրիլի 10-ը:
Սեմինարները կսկսվեն 2010 թվականի ապրիլի 15-ից: Տևողությունը` մեկ ամիս:
Սեմինարների մասնակիցներին կտրվի վկայական:
_____________________________________________
Հասցե: ք. Երևան, Դեղատան 15/1
Հեռ.։ (098) 599 001
E-mail:
ac-mitq@mail.am www.ac-mitq.org Стать постоянным читателемЭлектронная библиотека Фштук