Ոչ ջղայնացած պոստ :)

Jul 23, 2011 13:34

 Նստած իմ համար ֆրենդլենտան եմ կարդում, լցվում պոզիտիվով և ուզում եմ Փոքր Աժդահակի գագաթի սրբավայրի մասին գրեմ, մեկ էլ Լոսից vartanm -ը ջղայնացրեց, ես իհարկե չջղայնացա, բայց իմ մեկնաբանությունը ստեղ էլ կգրեմ, նոր կանցնեմ Աժդահակին:
"Հարգելի vartanm , գիտեմ որ կյանքը ԱՄՆ-ում ահավոր ծանրա, բայց նենց կուզենայ ես էլ նահանգների թանկությունից օգտվեի ու գաիշնիկների կողմից տուգանվեի: Մի հատ հարց` եթե հեքիաթային ինչ-որ ձևով հնարավոր լինել փոխել մեր բնակչության վայրերը կհամաձայնվեիր՞՞՞
Բացի հեքիաթային ձևերից կա նայև շատ հեշտ Հայաստան վերադառնալու ձև` գնում ես ավիատոմսը և գալիս ես պատմական հայրենիքը` վայելելու ստեղի հարազատ էժան գաիշնիկներին:
Հաշվեցի քո ամսեկան միջին տուգանքը գաիշնիկներին ստացվումա ամսեկան 50 $, ստեղ ես եթե մեքենա ակտիվ վարեմ նույնքան, եթե ոչ ավել պետքա վճարեմ: Դա անումա իմ ամսեկան աշխատավարձի 50 %-ը: Տենց բան հնարավոր չի՞՞՞ Ամերիկայում չգիտեմ, բայց ստեղ տենցա:
Ավտոմեքենայի ծախսերը` ստեղ տեխօսմոտրը որը տարեկան գրանցման նման բանա առժի 70 $, ապահովագրությունը էլի 70 $, յուղ փոխելը 20 $: Ամենահետաքրքիրը չգիտես` այդ ծախսերը ոչ-թե էժանոտ 10.000 $ մեքենայի համար են, այլ 1.500 $ Լադայի համար: Եթե չհետաքրքրեց, ուրիշ հետաքրքիր տվյալներ բերեմ: Հայաստանում GDP - per capita-ն $5,700 (2010), իսկ ԱՄՆ-ում` $47,200 (2010)
Միսը տավարի Հայաստանում արժի 7 $, վերևի համեմատությամբ որ հաշվես ԱՄՆ-ում պետք է արժենա 60 $, կասկածում եմ որ էդքան արժի:
Կազինո հլա հեմ գնացել չգիտեմ, սպասում եմ գամ Վեգաս նոր սկսեմ :)
ԱՄՆ-ում հարկերը օրինական են: Տիգրան Սարգսյանին հարցնես կերդվի որ Հայաստանում անօրինական հարկեր (նույնն է ինչ հարկայինի ռէկետը, էլ չասած մանր-մունր կաշառքները ամենուրեք) գոյություն չունեն: Մի խոսքով Հայաստանում բառդակա և ըստ ամենայն հավանականության դու դրա համար ես այստեղից փախել: Ձեր մոտ եթե չեմ սխալվում կասեին nothing personal :)"

անասնապատում

Previous post Next post
Up