Եթե Ձեզ կանգնեցրել է տեսուչը

May 23, 2011 14:28

Բարեկամս մի քանի օր առաջ փոքրիկ հուշաթերթիկ տվեց թե ինչ անել եթե կանգնեցնում է պետավտոտեսուչը: Կարճ է գրված, բայց բովանդակալից:
Կիսվում եմ` կարողա ձեզ էլ պետք գա:
  Եթե Ձեզ կանգնեցրել է տեսուչը, ապա կանգնեցրեք մեքենան տեսուչի նշած տեղում։ Վարորդի մեքենայից դուրս գալը նախատեսված չէ։ Եթե համաձայն չեք տեսուչի կողմից ձեզ վերագրած խախտման հետ, ապա պահանջեք, որ արձանագրությունում նշված լինի կոնկրետ խախտման վայրը, լուսայույցի, նշանների և գծանշումների տեսանելիությունը, ճանապարհածածկույթի վիճակը։ Իրավունք ունեք ձայնագրելու կամ տեսանկարահանելու տեսուչի հետ խոսակցությունը։
Մի խուսափեք արձանագրությունը ստորագրելուց։ Նշեք Ձեր անհամաձայնությունը, օրինակ՝ «Արձանագրված է առանց ապացուցելու խախտումը: Պահանջում եմ տեսուչի տեսանկարահանած խախտումը կցել գործի նյութերին»։ Եթե տեսուչը չի թույլատրում գրառել ձեր բացատրությունը, ապա անմիջապես, գրավոր բողոքարկեք այդ մասին վերադասին։ Վարչական դատարանում խախտման ապացուցման բեռը դրվաց է ճանապարհային ոստիկանության վրա։
Աքիլես և Շահերի պաշտպանության և աջակցության կենտրոն

հասարակություն, пропаганда

Previous post Next post
Up