Հրազդանի երկաթի հանքերը ծախելու արդյունքում

Apr 30, 2011 10:18

1. Հարստանում է չինացիներին այն վաճառած Վարդան Այվազյանը, որն արդեն կարող է թարմացնել իր Բենթլին:
2. Տեղահանվում են հրազդանցիները:
3. Որոշ չափով լուծվում է Չինաստանի գործազրկության խնդիրը, որովհետև աշխատելու համար հրավիրվելու են չինացի բանվորներ:
4. Հրազդանցիներն ու շրջակա գյուղերի բնակիչները խմում են թունավոր ջուր:
5. Հանքերի իրական արժեքի ու հասցված վնասի համեմատությամբ չնչին գումարներ հարկերի տեսքով կմնան Հայաստանում:
Կարելի է շարունակել, բայց կարծում եմ այսքանն էլ հերիք է:
Հիշեցնեմ, որ Հրազդանի հանքը հին պատմություն ունի, այն հայտնի է դեռեւս 1944թ: Խորհրդային տարիներին այն չշահագործեցին, քանի որ ավելի շատ բնապահպանական աղետների էր հանգեցնելու, քան օգուտ էր տալու: Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ վնասի մասին է խոսքը, եթե նույնիսկ ԽՍՀՄ-ում ռիսկ չեն արել շահագործել: 
Չնայած այն ժամանակ Բենթլի չկար, որ հանքն ու երկիրը ծախելու դիմաց ստանային:

Շնորհակալություն talinci -ուն հետաքրքիր պոստի համար: 

Վանատուր (ն. Քարվանսարա), раздан, hrazdan, հասարակություն

Previous post Next post
Up