Դեռևս մեկ ամիս առաջ ուզում էի մի երկու տող գրել Հայաստանի վիճակի մասին, բայց ժամանակ չկար, ստիպված այս խառը ժամանակ եմ գրում։ Ամառը գնացել էի Հայաստան և ցավոք պետական մարմինների հետ շփումներից հետո հասկացա որ ինչ %ոզի տղա իրավիճակ կար Հայաստանում, այդպես էլ մնացել ա։ Աղջիկս գնում ա տատիկի հետ անձնագիրը փոխելու, այնտեղի %ոզի ծնունդները ասում են թող ծնողների հետ գա։ Այ վիժվածքներ փոխանակ ասեք շնորհակալություն մեր ծառայություններից օգտվելու համար, անձնագիրը տաք, քաշքշուկ եք սարքում, միայն կռիվ-դավից հետո եք տալիս։ Գնացի կադաստր ինչ-որ քրչոտ հողամասի իմ սեփականության մասը փոխանցեմ-նվիրեմ մայրիկիս, ընտեղ ել նույն բանը, բա թե գնացեք նոտարի մոտ, թեպետ այդ հարցը տեղում կարելի է լուծել։ Զանգեցի թեժ գիծ, այնտեղի %ոզի ծնունդը, թե բա լավ ա ուղարկել ա նոտարի մոտ, ուրեմն տենց ա պետք ու հեռախոսն էլ ատբոյ ա տալիս վրաս։ Վերջը հույ-բույ անելուց հետո, լավ է պետը ոնց-որ թե ադեկվատ էր, թղթերը պատրաստեց, բայց նստվածքը մնաց, որ բաձարձակ թքած ունեն ժողովրդի վրա։ Վարձով մեքենա էի վերցրել, մի կողմի լույսը էդ նեղ մաջալին փչացավ, պարեկները կանգնեցնում են ու ակտ են գրում, ամեն մի նորմալ երկրում, կկանգնեցնեն կզգուշացնեն, որ գնաս փոխես։ Բա այ %ոզի տղերք, ի՞նչ փոխվեց ակտ գրելուց հետո, ինչո՞վ երթևեկության անվտանգությունը բարձրացավ։ Ոնց մեքենան մի լույսով էր, այդպես էլ մնաց, իրանց %ոզի տղայական ատմազկան կարող ա լինի թե բյուջե գումար ենք մտցնում։ Դե ուրեմն %ունեմ ձեր կերած հացը, ձեզանից սկսած պարեկներ մինչև ձեր գլխավոր հրամանատարը։ Ինչքանով հասկացա, շատ մեծ տխրությամբ եմ ասում, բայց Նիկոլը նախկիններից էլ բեթար %ոզի տղա է դարձել, ում միակ նպատակը իշխանության մնալն ա։ Բա եթե ես տասը օրում այսքան տավարություն տեսա Հայաստանի պետական մարմիններում, ու իրազեկ լինելով մի կերպ պայքարելով հասա իմ նպատակին, բա էլ հազարավոր խեղճ ու կրակ մարդիկ ինչքա՞ն են տառապում․․․
Ընդհանրապես շատ ցավոտ բան պետք ա ասեմ, որ հազարավոր տարիների ընթացքում, Հայաստանը ոչ թե տկար, ոչ թե ույլ, ոչ թե չնթռո, այլ ծայրահեղ չնթռլո վիճակում ա գտնվել, սկսած Արտավազդ Բ-ի կանդալելուց ու Հռոմում գլխատելուց, Տրդաթ Ա-ի Ներոնի ոտքերը պաչելուց "թագավորի" տիտղոս ստանալու համար, Հայոց թագուհի Փառանձեմին պարսիկների բոմժերի կողմից բռնաբարելուց, մինչև այսօր։ Առանց գիտակցելու այդ վիճակը, հնարավոր չէ որևէ բան փոխել։
Մի թե պարզ չի, որ ամեն մի փոքր ու մեծ անազնիվությունը, սրիկայությունը, էլ չասեմ %ոզի տղությունը, անեծքի նման կուտակվում ա ազգի մեջ, ու գնալով թուլացնում ա առանց այդ էլ անդունդում գտնվող երկիրը։
Սինգապուրում, մի հինգ միլիոն մարդ մի 700 ք կմ տարածքում մի հիսուն տարվա մեջ (դեռ շուտ) նենց են արել որ այդ պետությունը համարվում ա աշխարհի ամենահարուստ, առաջադեմ, և անվտանգ պետություններից մեկը։ Եթե Հայաստանում մեկ միլիոն մարդ ունենա նորմալ կրթություն, լինի ազնիվ, աշխատասեր, ու աշխատի համագործակցելով մի նպատակի շուրջ, էդ մի միլիոնը երկրագունդը կարա կիսի մեջտեղից, էլ ուր մնաց արժանապատիվ ապրելը, ստեղծագործելն ու երկիրը ծաղկեցնելը։ Բայց մտածելով թե ում ոնց խաբեն, ինչ սրիկայություն անեն, վերջիվերջո ինչ %ոզի տղություն անեն, վստահ լինելով որ "կռուտիտ" կհորինեն, տենց ոչ մի բան չի փոխվի և ցավոք Հայաստանը մնալու ա ամենաչնթռլո պետությունների շարքում։ Դեռ անցած դարի սկզբում կարծիքներ կաին (ոչ անհիմն), որ հայերը ընդունակ չեն պետություն ունենալու հազարամյակներում ստրուկ լինելու պատճառով։ Ինչքան ցավալի ա, որ մինչ օրս բան չի փոխվել․․․
Մի երկու անկապ միտք էլ։ Օրինակ Զանգեզուրում ճանապարհ տրամադրելը, կարող ա շատ կյանքից հեռու մարդ եմ, բայց եթե ի վիճակի լինեին մի երկու կամ չորս գոտիանոց ճանապարհ կառուցեին ու ասեին եկեք օգտվեք, ինչն էր վատ լինելու՞՞՞։ Դեռ մի բան էլ "կօրինականացնեին" Լաչինի ճանապարհը։ Բայց արի ու տես, որ խոսք ա տվել, բայց հայավարի որոշել, որ "կռուտիտ" անելով ավելի հեշտ կպրծնի։
Էս "խաղաղ" պայմանագիրն էլ լրիվ անհասկանալի ա։ Հայավարի ոչխար մտածելակերվով կամ մտածում են որ փչացրել են մեզ ինչ ասեն պետք ա անենք, կամ էլ ասում են մի երկու անգամ էլ գնանք մուֆթա Եվրոպա համբուրգեր ուտենք էլի քյար ա։ Ինչ խաղաղ պայմանագրի մասին կարող ա խոսք գնալ նամանավանդ Արցախից հրաժարվելուց հետո՞՞՞ Գոնե մի կաթիլ ազնվություն պետք ա ունենալ, օքեյ պարտվել ենք, Արցախից հրաժարվել, ձեր տարածքային ամբողջականությունն էլ ընդունել, դե դուք ձեր ճանապարհով, մենք՝ մեր։ Ո՞վ ա "խաղախության" պայմանագիր կնքում ծնկաչոք վիճակում՞՞՞
Այսօրվա "օպոզիցիան" նույնքան զզվելի է, նմանացնում եմ ճանճերին որոնք հավաքվել են Հայաստանի դիակի վրա։ Ի՞նչ պետք է անեք այ ճանճեր, ձեր Ճանճերի առյուծասպան արքայի գլխավորությամբ՞՞՞
Հազար բան կա ասելու, բայց այս մեկով վառ օրինակով ավարտեմ։
Դանիելյանն ու
Շևյով-Գասպարյանը Ղրիմում սովորական բանդյուգաններ էին, լավ թալանեցին այնտեղ ու երբ որ պետությունը ուժեղացավ ու պետք ա բռնեին ու դատեին իրանց, իրանք ի՞նչ արեցին, իհարկե թռան Հայաստան, Հայաստանից էլ Արցախ ու տասը տարի այնտեղ թալանով էին զբաղվում։ Տասը տարվա մեջ Արցախը կարելի էր իսկականից անառիկ ամրոցի վերածել, բայց արի ու տես որ այս երեսուն տարվա մեջ միայն թալանով էր զբաղված պետություն կոչվածը։ Մի թե զարմանալու է, որ Արցախը ընկավ՞՞՞ Շատ տխուր ա, բայց Հայաստանում էլ նույն վիճակն ա, էս հազարամյակների ընթացքում, տկար իշխանություն-պետություն կոչեցյալը միայն սեփական հարստացման մասին ա մտածել․․․