Կենսալուսարձակում (բիոլյումինեսցենցիա) Հարավային Կալիֆորնիայում

May 17, 2020 23:12

Չէի կարծում, որ Կալիֆորնիան դեռ ունակ է ինձ զարմացնել: Այստեղ ես տեսել եմ համարյա բոլոր օպտիկական մթնոլորտային երևույթները: Բայց արի ու տես, որ բացի մթնոլորտային երևույթներից այստեղ հանդիպում են նաև կենդանական ծագում ունեցող հազվագյուտ երևույթներ, որոնց թվում է կենսալուսարձակումը: Այսպիսի ջրային կենսալուսարձակումը կամ բիոլյումինեսցենցիան Հարավային Կալիֆորնիայում հանդիպում է 6-10 տարին մեկ: Այս տարի այն առաջինը գրանցվել է Սան Դիեգոյի կողմերում ապրիլի վերջին, և մի երկու շաբաթ անց այն հասավ մեր կողմերը՝ Լոս Անջելես: Համաձայն Կալիֆորնիայի Սան Դիեգո համալսարանի Օվկիանոսագրության ինստիտուտի գիտական աշխատողների՝ այս ծովային լուսավորումը առաջանցնում են Դինոֆլագելլատների խնբին պատկանող մանրէանման օրգանիզմները, մասնավորապես Lingulodinium polyedra տեսակը:
Ինձ բիոլումինեսցենցիայի խիաբարը հասավ մայիսի 8-ին, երբ կինս տեղեկացրեց, որ ծովափում ֆանտաստիկայի ժանրից տեսարաներ կան: Նույն օրը երեկոյան շարժվեցինք դեպի Հերմոսա Բիչ (Hermosa Beach):
Իրոք որ աննկարագրելի տեսարան էր, ասես ջուրը ինքն իրեն վառվում էր և արագ հանգչում:


Canon EOS Rebel SL2 EF-S18-55mm, ƒ/4.5, focal lenght 24.0 mm, exposure 0.5 sec., ISO 6400.
Նկարների ներքևում ներկայացնում եմ նաև նկարների EXIF-ը, կարող է պետք գա, քանի որ նկարելը բավականին դժվար էր: Մթության մեջ չէր ստացվում ֆոկուսը բռնել, փորձել եմ մի քանի տարբերակներով:



Canon EOS Rebel SL2 EF-S18-55mm, f/4.5, focal lenght 24.0 mm, exposure 8 sec., ISO 1600.

Ներքևի նկարում սերֆերները փորձում էին ալիք բռնել:


Canon EOS Rebel SL2 EF75-300mm, f/4.0, focal lenght 75.0 mm, exposure 0.5 sec., ISO 12800.

Մյուս օրը արդեն մենակ գնացի ստուգելու Սանտա Մոնիկայի ծովափը (Santa Monica Beach): Չնայած որ այստեղ ավելի վառ էին գույները, բայց էլի այն չէր ինչ ես ակնկալում էի: Ասում են, թե ջուրը սկսում է լույս տալ արևի մայր մտնելուց անմիջապես հետո, սակայն ես լուսարձակումը նկատեցի միայն մի կես ժամ հետո: Առաջին լուսարձակումը:


Canon EOS Rebel SL2 EF-S18-55mm, ƒ/5.0, focal lenght 34.0 mm, exposure 0.3 sec., ISO 1600.

Տևում է այս երևույթը մինչև տասը-տասնմեկը: Ես գնացի տաս անց կես, բայց ծովը դեռ շարունակվում էր վառվել:


Canon EOS Rebel SL2 EF-S18-55mm, f/4.0, focal lenght 18.0 mm, exposure 1/4 sec., ISO 12800.

Այստեղ էլ կային սերֆերներ և լողորդներ, որոնց ցուրտը չէր խանգարում լողալ հեքիաթային ջրի մեջ:


Canon EOS Rebel SL2 EF75-300mm, f/4.0, focal lenght 80.0 mm, exposure 1 sec., ISO 3200.

Եվս մի քանի նկարներ:


Canon EOS Rebel SL2 EF-S18-55mm, ƒ/4.0, focal lenght 18.0 mm, exposure 1/4 sec., ISO 6400.



Canon EOS Rebel SL2 EF75-300mm, f/4.0, focal lenght 75.0 mm, exposure 0.5 sec., ISO 3200.

Այս անգամ ալիքների գույները համ լավ կապույտ էին ինչպես վերևի նկարում, համ էլ այսպես կոչված նեոն կապույտ, ինչպես ներքևի նկարում:


Canon EOS Rebel SL2 EF75-300mm, f/4.0, focal lenght 75.0 mm, exposure 0.5 sec., ISO 6400.

Ասեմ որ, նկարների գույները առավելագույնս նման են բնականին: Բնության մեջ միայն մի տեղ էլ կարելի է տեսնել այս նեոն-կապույտ գույնը. դա պարաիբա տուրալինների գույնն է (իմ ընկեր Հովիկը չի թողնի որ սուտ ասեմ :))


Canon EOS Rebel SL2 EF-S18-55mm, ƒ/4.0, focal lenght 18.0 mm, exposure 1/4 sec., ISO 6400.

Ինչպես և սպասվում էր՝ ես միայնակ չէի ծովափում:


Canon EOS Rebel SL2 EF75-300mm, f/4.0, focal lenght 75.0 mm, exposure 0.8 sec., ISO 1600
Մի խոսքով, ականատես եղա բնության ամենակախարդական երևույթին՝ ծովային լուսարձակնամը: Տեսնես մյուս անգամ ինչով է ինձ զարմացնելու Կալիֆորնիայի բնությունը:
Որպես վերջաբան ներքևում լուսարձակման կարճ հոլովակ է:

image Click to view


Կալիֆորնիայի բնությունը

Previous post Next post
Up