Սուրբ Ղազարի և Մատենադարանի մասին

Dec 15, 2011 11:39

noni_noստեղ Վենետիկի Սբ. Ղազար կղզուց խոսեց, ավելի ճիշտ նախագահի խոստումից, որ կօժանդակի այնտեղի հարուստ գրադարանի թվայնացման գործում: Սա է իմ պատասխանը`
"Կներես noni_no ջան, բայց դու հավատումես նախագահի խոսքերին թվայնացման գործի վերաբերյալ՞՞՞
Ես կհավատաի, եթե մեր Մատենադարանի ձեռագրերը թվայնացնել տար և հանրության սեփականություն դարձներ: Քանի տարի է խոսում են (երևի լավ էլ փող են լափում), բայց ես այսօր դեռ չեմ կարող օգտվել Մատենադարանի ոչ մի ձեռագրից ներբեռնելով այն համացանցից: Մատենադարանի կայքի թվային գրադարանում մի երկու սութի բան կա ֆլեշ տեխնոլոգիայով, սկի հարմար չի ուսումնասիրելու համար: Լավ կլիներ pdf կամ djvu ֆորմատով գրքերը լինեին, մարդ ներբեռներ և ծանոթանար:"

Եթե սկի մեր ազգային արժեք Մատենադարանի գրադարանը չեն կարում թվայնացնեն ոնց կարան Սբ. Ղազարի գրադարանը թվայնացնեն: Չեմ զարմանա եթե մեր պետբյուջեյում ավելանա ևս մեկ ծախս` Սբ. Ղազարի գրադարանի թվայնացման համար :)

հասարակություն

Previous post Next post
Up