Post hoc ergo propter hoc

Dec 12, 2011 10:08

Այստեղ հայկական բլոգոսֆերայի ամենահարգված և սիրված բլոգերներից մեկը` mar_amirchanyan, շատ հետաքրքիր փիլիսոփայական հարց է քննարկում, երկու օր մտածում էի գրեմ, թե չէ: Վերջը որոշեցի մի երկու տող գրել: Հուսով եմ գրածս շատ հարցեր չի առաջացնի, որովհետև ինչքան քիչ են հարցերը, այնքան պարզ և մատչելի է ուրեմն գրված, ես էլ աշխատել եմ պարզ գրեմ :)
- "Շատ բարդ թեմա է, չգիտեմ էլ ինչ գրեմ: Մի կողմից մարդ որ բարի գործա անում կուզենա որ հատուցվի իրեն, դրա մեջ ոչ մի վատ երևույթ չկա, մյուս կողմից եթե մենակ հատուցման համարա անում ստացվումա պարտադրված ա, չուզենալով ա անում:
Իսկ Աստծո կողմից հատուցումը նույն Հոբի մոտ վերջում ոնց-որ էլի հատուցվումա իրեն (ունենունա լիքը երեխաներ ու լիքը փող), ուրեմն էլի այն դրույթնա գործում որ Աստվածը կհատուցի մեզ
Ինչի հետ ոչ թե համամիտ չեմ, այլ այդ տեսանկյունով շատ չեմ խորանում, ինձ ավելի հետաքրքրիա միջանձային, մարդկանց միջը, հավասար պրոյեկցիայով հարաբերությունները:
Թե չէ նստես սպասես Աստված վերևից կհատուցի քեզ թե չէ, ոնց որ սխալա:
Մի քիչ էլ Աստծու թեմայից ասեմ` այնքան էլ դուրս չի գալիս զրուցել այդ թեմայով, որովհետև ամեն ինչ վերջիվերջո կարելի է գցել Աստծո վրա, և հասցնել աբսուրդի, օրինակ եթե մեղք եմ գործում, ուրեմն Աստված էր մեղավոր, ինձ կամքի ուժ չտալով, զերծ չպահելով, եթե այս քոմենթն եմ գրում ուրեմն Աստված այդպես է կամենում:
Հիմա ամենասարսափելին ասեմ` Աստված իմ համար չկա (իրականում չգիտեմ), երբ ես իմ վարքով, ճշտով, պրինցիպներով ու ճշմարտությամբ եմ ապրում: Ապրում եմ ոչ թե Աստծուն հաճելի լինի, այլ շրջակա մարդկանց կակ մինիմում նեղություն չտամ, իսկ հնարավորության դեպքում բարի գործեր անեմ: Վարքագիծս հիմնականում պայմանավորված է գեներով և ծնողներիս դաստիրակությամբ:
Ընդհանրապես ամենաճիշտ պրինցիպներից մեկնա` վարվել մարդկանց հետ այնպես ինչպես կուզենաիր քո հետ վարվեին:
Տանջանքների պահով էլ` ինչքան մարդ շատա տանջվում այնքան իրա հոգին մաքրվումա, եթե իհարկե չի կոտրվում:"

հասարակություն, հարցեր, անձնական

Previous post Next post
Up