Leave a comment

Comments 30

noni_no December 18 2011, 18:59:45 UTC
լավ բառեր են

Reply

umood December 18 2011, 19:02:26 UTC
պրագմատիկ-իդեալիստի բառեր՝ եթե էդպիսի բան ընդհանրապես հնարավոր է

Reply


khlurd December 18 2011, 19:03:40 UTC
բան ասեմ, հակաաշխարհագրական, բայց տարօրինակ պարզ

Հայաստանն իմ արևելքն է. ես ծնվածս օրվանից տեսել եմ, որ արևն այստեղ է ծագում...

Reply

Чтобы солнце взошло на Востоке umood December 18 2011, 19:11:20 UTC
Но мы помним, как солнце отправилось вспять
И едва не зашло на Востоке...

Լավ էլ աշխարհագրահունչ էր...
Դրա համար էլ պապերի համար Արևելքը Աղոթարանն է
Ես էլ ջահել ժամանակ չէի հասկանում, թե էն ոչխարը, որ մորթում եմ, ինչու պիտի գլուխն արևելք անեի անպայման...

Reply

մեծ լոռեցին է ասել noni_no December 18 2011, 19:22:43 UTC
Արևելքի եդեմներին իջավ պայծառ իրիկուն,
Հեքիաթական պալատներում ըսպասում են իր հոգուն,
Ի~նչ եմ շինում էս ցեխերում, աղմուկի մեջ վայրենի...
Ա~խ, թե նորից գըտնեմ ճամփան, դեպի էնտե~ղ, դեպի տու~ն...

Արևելքը աշխարհի, մանավանդ էն արևելքը, ուր Հայաստանն է, աշխարհի կենտրոնն է, գոնե հոգևոր

Reply

Re: մեծ լոռեցին է ասել khlurd December 18 2011, 19:26:05 UTC
վախ, ապրես, լավ էր...

Reply


silentium_x December 18 2011, 19:08:11 UTC
տարա ։Ճ

Reply

umood December 18 2011, 19:11:49 UTC
բարով ՃՃՃ

Reply


mar_amirchanyan December 18 2011, 19:26:42 UTC
Ախար այն ժամանակ, երբ սկզբնավորվում ու ձևավորվում էր հայկական քաղաքակրթությունը, Արևելք ու Արևմուտք հասկացությունները չկային, աշխարհի այդ բաժանումն էլ չկար..
Կար հունահռոմեկան աշխարհը, որի հետ կռվել ենք, հաշտվել ենք, որի հետ կապեր ենք ունեցել, և եղել են մեր անմիջական հարևանները՝ պարսիկներն ու պարթևները, արաբներն ու ասորիները:
Արհեստական բաժանում, որի մեջ մենք ոչ մի կերպ չենք տեղավորվում:

Reply

աշխարհի այդ բաժանումն էլ չկար.. umood December 18 2011, 19:47:44 UTC
դուրս շատ եկավ, իմ քառաչափ աշխարհում ուր տարածությունն ու ժամանակը տեղերով անընդհատ փոխվում են լրիվ տեղավորվեց ասածդ, փաստորեն.

ոչ թե.
Հայաստան. դեպի Ասիա՞, թե՞ Եվրոպա

ոչ էլ.
Հայաստան. Արևելքի ու Արևմուտքի խաչմերուկում

այլ.
Հայաստան. Նախքան Արևելքն ու Արևմուտքը

կամ.
Հայաստան. որ կար ասիայից ու եվրոպայից առաջ

Reply

Հայաստան. որ կար ասիայից ու եվրոպայից առաջ mar_amirchanyan December 18 2011, 19:54:03 UTC
Ամեն:
Բյուզանդիայի կործանումը ստեղծեց այդ բաժանումը:
Եվ միայն ուշ միջնադարում Եվրոպան սկսեց զարգանալ:
Մինչ այդ չէի ասի, որ եվրոպական քաղաքակրթությունն ինչ որ երևելի բան էր իրենից ներկայացնում:

Reply

Re: Հայաստան. որ կար ասիայից ու եվրոպայից առաջ umood December 18 2011, 20:13:34 UTC
հոգնել եմ էդ եվրոպայից, տեսնես դրա մայրամուտ երբ տի գա ՃՃՃ

Reply


anas_lench December 18 2011, 19:59:23 UTC
վախենամ, որ մենք ոչ միայն այլևս մենք չենք, այլև մենք ուղղակի կորցնում ենք մենք լինելու ապագա ունակությունը ևս: Մենք փութաջանորեն ներկայացնում ու մեծարում ենք մեր անցյալ մենքը ու նույնքան փութաջանորեն վերացնում այդ մենքը վերարտադրելու հնարավորությունն ու կարիքն ընդհանրապես: Ներկա մենքի բացակայության մասին երևի չասեմ... Էլի մնում է միայն անցյալը, որի ներկայացումն էլ ճիշտ չենք անում ու ընկալում, անգամ մեծերի մոտ եզրակացությունը էլի մի տեսակ լոպպազական առանձնահատուկն է ստացվում... ու մենք ոչ թե "ոչ արևելք ու ոչ արևմուտք ենք", այլ պարզապես ԱՅԼևՍ ոչ արևելք ու ոչ արևմուտք ենք: Ցավոք:
Ինձ երբեմն թվում ա, թե մենք վերարտադրության ինչ-որ գեն կորցրել ենք դարերի քառուղիներում, այլապես հիմիկվա ճարտարապետը Թամանյանի, հոգևորականը` Տաթևացու կամ երգահանը` Կոմիտասի ժառանգը լինելու իրավունքը վաստակած կլիներ: Իրականում` չի: Ցավոք:
Ինչ-որ տեղ ինչ-որ բան կորել ա: Կապը չեմ տեսնում: Նորից կապել ա պետք ժամանակները:

Reply

գո՛րծ արա, գո՛րծ... umood December 18 2011, 20:29:49 UTC
դէ փորձիր կապել Թամանյանին՝ Նարեկ Սարգսյանի, Տաթևացուն էլ Կճոյանի հետ.. կապել չի ստացվի ու կարիք էլ չկա: Կապել ընդհանրապես պետք չի ու ոչինչ էլ չի կորել, ամեն ինչ իր տեղում ա մնում... ուղղակի կտավը դինամիկ ա ու վերարտադրելիքն ու վերարտադրվածը նույն տեղում փնտրելն անիմաստ ա... լրիվ ուրիշ տեղ պիտի նայես, բայց նախ դեկադենտական տրամադրություններից պիտի հրաժարվես, թե չէ մոտդ ստացվում է էն անեկդոտի պես. հայերը կարտոլի պես են. ամենալավ մասը հողի մեջ ա... փնտրելու տեղ՝ ստեղծի ոչ թե ման արի... ես, օրինակ, ման եմ գալիս, երբ ստեղծելու ուժ չի մնում, իսկ պահանջ՝ կա... ու գտնում եմ, հետո էլի երկար ժամանակ չեմ փնտրում... էնպես արա, որ ապագայում փնտրողները գտնելու բան ունենան, թե չէ թոռներին էլի պիտի թողնենք Տաթևացու, Կոմիտասի ու Թամանյանի հույսին...

Reply

Re: գո՛րծ արա, գո՛րծ... anas_lench December 18 2011, 21:26:17 UTC
մանիպուլյացիա ես ասում... ընդամենը

Reply

Re: գո՛րծ արա, գո՛րծ... umood December 18 2011, 21:44:29 UTC
մանիպուլյացիայից բողոքելն ուրիշի մենաշնորհն ա...

Reply


Leave a comment

Up