Mar 31, 2011 19:16

Բարեկամներ,

Կառավարության նիստերից մեկի ժամանակ ես հաձնարարել էի նախարարներին անձնական վերահսկողության տակ վերցնել այն ծառայությունները, որ պետությունը մատուցում է մեր քաղաքացիներին, քանի որ ես շատ հաճախ (նաև բլոգի միջոցով) դրանց որակի վերաբերյալ բողոքներ եմ ստանում: Այդ ծառայությունները, ցավոք, հաճախ կրում են ձևական բնույթ:
Իրական պատկերը պարզելու ( Read more... )

Leave a comment

Comments 39

koreolan March 31 2011, 15:15:43 UTC
Ինչո՞վ է ինքնակարգավորումը վերացնելու նշված խնդիրները։ Եթե օրինակ քաղաքացին ցանկանում է, որ իր մեքենայի "տեխզննումն իրականացվի շատ արագ կամ ըստ էության չիրականացվի", իսկ քաղաքացին դա ուզում է, ապա նա դա նույն հաջողությամբ կանի նաև ինքնակարգավորվող շուկայում։ Եթե մեկ ուրիշն ալարում է մեքենան տանել տեխզննման, ապա նույն հաջողությամբ փաստաթղթերը կբերվեն տեխզննման կայան ու կձևակերպվեն։ Այդ ամենը համապատասխան գումարների դիմաց։

Reply


anonymous March 31 2011, 15:28:05 UTC
վերջապես!

Reply


edgar_marukyan March 31 2011, 16:57:53 UTC
Պարոն վարչապետ ախր էս նույն բանը վրացիք էլ են հասկացել, բայց նրանք տրամագծորեն հակառակ որոշում են կայացրել

-քանի որ տեխզննումը ձևական է կաշառքի բուն, ապա պետք է վերացնել տեխզննումը:

վերջ.... մենք էդ վրացիների չափ չկա՞նք...

Reply

edgar_marukyan April 5 2011, 10:55:39 UTC
Ինչպես կարող եք այդպես մտածել, միթե՞ այդ է, այդ հարցի լուծումը: Խոսքը վերաբերվում է մարդկանց կյնաքին, իսկ վրացիներին պետք չէ ընդօրինակել այդ հարցում, իմ կարծիքով մենք էլ շատ խելացի ազգ ենք եվ ինքներս պետք է գիտակցենք ինչն է լավ եվ ինչը վատ:

Reply


anonymous March 31 2011, 17:13:33 UTC
Ինձ թվումա վարչապետը հենց տեխասմոտրի վերացումա նախապատրաստում, ինչ որ բարդ կոմբինացիա են խաղարկում: Սկզբում տեխասմոտրների լևի փողն են վերացնում, ոնց հաշվում եմ 300.000 անգամ 5000 լուրջ փող ա անում, հիմա սենց, հետո ստրախավոյին տեխասմոտրների վրա քսի կտան ու էդ шарашкина контора-ների վերջը կգա: ՈՒղղակի ափսոս, որ դանդաղ ա անում:

Reply


iza1976 March 31 2011, 17:25:25 UTC
Իսկ հասարակական տրանսպորտի տեխզննումը պետքա խստացվի: Օրինակ երբեմն տաքսի ենք նստում, որ սպիդոմետրը չի աշխատում, մի անգամ էլ սիրտս կանգնել էր վախից. արգելակները չէին աշխատում.. Որ չզեկուցեց իրանց դիսպետչերին. "Տոռմուզի կալոդկեքը վարի են գնացել»... աղոթում էի..:))
Ու, բացի դրանից, շատ կուզեի, որ հասարակական տրանսպորտի վարորդների առողջական, հատկապես` հոգեկան վիճակը վերահսկվեր.. Փողով գնված «ՓՍԻԽՈ»-ով մեքենա են քշում ...

Reply


Leave a comment

Up