....
Մեր շփումը թուրք լրագրողների հետ մի տեսակ կիսատ ստացվեց։ Կարելի է ասել, որ երկու երկրներում էլ կան մարդիկ, ովքեր պատրաստ են կրկնել պաշտոնական տեսակետը, և դա նրանց համար առանցքային է դառնում յուրաքանչյուր հանդիպման ժամանակ, թեև մարդկային առումով նրանք միանշանակ ընկալելի են, պատրաստ են սեղան նստել, հյուրասիրել, հյուրասիրվել։
Եվ նման հանդիպումներից հետո ավելի հստակ ես հասկանում, որ մարդ-կառավարություն-կառավարություն-մարդ շփումը մարդ-մարդ շփումով փոխարինելով՝ կշահեն երկու հասարակությունները, և, գուցե, Հայոց ցեղասպանություն բառը լսելով՝ թուրք լրագրողներն այդքան չեն լարվի և չեն դառնա նույնքան պաշտոնական։
Լավ է միայն այն, որ դեռ 20 տարի առաջ նման հանդիպում Թուրքիայի խորհրդարանում դժվար էր պատկերացնել։