Միջակությունն ու տգիտությունը ձեռք-ձեռքի բռնած խողդում են երկիրը

May 19, 2011 15:39

Ընկերը տխուր, բայց մեր իրականության մասին է գրում

>Առավոտից զրուցում էի ֆիզիկոս Սամվել Գևորգյանի հետ....նրա խումբը ինովացիոն տեխնոլոգիա է ստացել` Բացարձակի հիմքի նոր սենսոր...աշխարհում չկա տենց բան....ռազմական ոլորտում սա նշանակում ա բոլոր սահմանների հսկում` առանց մարդկային ուժի, բժշկության մեջ` բոլոր օրգանների մանրակրկիտ զննություն` առանց ( Read more... )

Գժանոց, Գիտություն, Հայաստան

Leave a comment

Comments 15

silentium_x May 19 2011, 10:58:22 UTC
վաղուց արժի մակաբույծներին շպրտել այս պետության ուսերից։ նաև իրենց պատճառով, որ գիտությունը չի զարգանում

Reply


byurie May 19 2011, 11:01:53 UTC
...ու ճիշտ կանի, որ գնա:

Reply


albicocco May 19 2011, 11:04:54 UTC
ոչ մի նորմալ գիտնականի, լինի երիտասարդ թե տարիքով, այսօր տեղ չեն տալիս, տպավորությունն այն է, որ խելացի մարդիկ մեր երկրին պետք չեն: Ցավալի է գրել այսպես, բայց իրականությունն է այդպիսին... Ակադեմիայի նախագահը, որ գիտաժողովներին քնի, էլ ինչի մասին է խոսքը... Տգետների ու կիսագրագետների մի հոծ զանգված է հավաքվել գիտակրթական բոլոր հիմնարկներում, որոնք ամեն կերպ խեղդում են էն լուսավորը, որ կա մեզանում

Reply

talinci May 19 2011, 12:15:58 UTC
Ու այս ամենը համեմված գիտության զարգացման մասին բարբաջանքներով

Reply


politus May 19 2011, 14:42:08 UTC
բայց կարելիա այս հարցը ավելի մասսայականացնել ու հասցնել շահագրգիռ պաշտոնյաներին....գիտեմ, որ սա միակը չի բայց թե մի բան կարելիա անել....

Reply

talinci May 19 2011, 15:49:33 UTC
Ամեն օր ինչ-որ հարցի եմ հանդիպում, որը շատ կարևոր է և դրանով զբաղվող չկա :)

Reply


astghine May 19 2011, 15:59:59 UTC
Վարչապետը առավոտից իրիկուն ամեն պատեհ ու անպատեհ առիթով հայտարարում է."Սովորել, սովորել, սովորել", խոսում մեր գիտական պոտենցիալի մասին, բայց ցանկացած հարցում որոշում ընդունելու ժամանակ ամեն ինչ անում են գիտնականների ու մասնագետների ձայնը լռեցնելու ու ոլորտից ոչինչ չհասկացողների օգնությամբ դեմագոգիայով իրենց ուզածը անելու համար, քանի որ եթե իրենք պաշտոն ունեն, իրենց թվում է`իրենք ամենագետ են: Արդեն որ դեպքն եմ լսում, որ ինչ-որ ոլորտի իսկական մասնագետ իր աշխատանքի արդյունքը է վաճառում է ինչ-որ այլ երկրի կամ գնում աշխատում է այլ երկրներ համար, քանի որ մեր հայրենի կառավարությունը ուղղակի թքած ունի իրենց վրա:

Շատ տխուր է:

Reply

talinci May 19 2011, 16:05:24 UTC
Հա, Հայաստանին գիտություն մեծամասամբ պետք չի /եթե դեմագոգիան չհաշվենք/:
Դիտավորյալ կամ ոչ, ամեն ինչ անում են գիտնականներին երկրից քշելու, իսկ գիտությունը լճացնելու ու խեղդելու համար

Reply

astghine May 19 2011, 16:17:14 UTC
Դե մարդիկ շատ սկզբունքային են, "Հայկական աշխարհի" գաղափարն են իրագործում .հիշում եմ էն օտարալեզու դպրոցների հետ կապված աղմուկի ժամանակ, որ ասում էին արտագաղթ եք խրախուսում, ասում էին "ի՞նչ վատ կլինի օրինակ մարդը կլինի Ֆրանսիայի քաղաքացի, բայց հայ անվանի գիտնական"...

Reply

talinci May 19 2011, 16:19:26 UTC
Ու այդպես ասում են մեր պաշտոնյաները: Ապսուրդի հասնող տգիտություն է, բայց մեր ողջ իրականությունն է դարձել ապսուրդային:

Reply


Leave a comment

Up