Երբ տեսնոմ ես, թե ինչպես է պետականորեն ոչնչացվում Հայաստանի բնշխարհը (պետության կողմից ինչ-որ գործողություններ անելու կամ չանելու պատճառով), մտածում ես, որ գուցե մենք իրոք արժանի չենք հայրենիք ունենալուն:
Ես վախենում եմ, որ մինչև կարգին ժամանակները գան` նույնիսկ քար էլ չենք ունենա... ...Երևի տեռորիստներ են պետք մակաբույծների հախից գալու համար... չգիտեմ, ջղայնանում եմ:
Մի օր փոքրիկիս հետ տատիկի տուն էինք գնում, ու ճանապարհին թե` նայի, նայի, էե տղան ծառը ջարդում ա, ճստոս ինձնից շուտ էր նկատել, բարկացած մոտեցանք, մի քանի լակոտներ էին` 10-12 տարեկան,ծառն էլ փոքր ծառ էր, երևանյան նորատունկ ծառերից, որը դեռ երկար կյանք էր ունենալու... ջղայնացա վրաները, ինչ ասես ասացի, նրանցից մեկը ֆռաց թե` "էսի մեր ծառն ա, ինչ կուզեմ, կանեմ..."... երկար գոռգոռալուց հետո փախան, բայց երբ մենք էլ հեռացել էինք, տեսանք, որ նորից էդ լակոտները եկել ու իրենց "կիսատ թողած գործն են շարունակում"... ինչի էսքան երկար-բարակ պատմեցի, գուցե նաև թեմայից դուրս, ուղղակի էդ լակոտները վաղը, մյուս օրը պաշտոնյաներ են դառնալու, ու իրենց պաշտոններում էլ հաստատ շարունակելու են իրենց "գործը", ու գուցե էսօրվաներն էլ իրենց լակոտ եղած ժամանակ նույնն են եղել, ծնողներն էլ` անտարբեր...
Comments 4
(The comment has been removed)
Reply
...Երևի տեռորիստներ են պետք մակաբույծների հախից գալու համար... չգիտեմ, ջղայնանում եմ:
Reply
Reply
Իրենք արդեն սովորել են այդպիսին դարձած մեծերից:
Reply
Leave a comment