ԱՆՏՈՆԻՈ ԳՐԱՄՇԻԻ «ՀԵԳԵՄՈՆԻԱՅԻ (ԳԵՐԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ) ՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ»

Jul 01, 2009 17:24

Ըստ Գրամշիի՝ հեգեմոնիայի հենակետը պետք է լինի հասարակության «մշակութային միջուկը», որը կրում է բարու և չարի, աշխարհի և մարդու, գեղեցիկի և տգեղի մասին պատկերացումները, սիմվոլները, արժեքներն ու ավանդույթները: Քանի դեռ այս գաղափարները կայուն են, հասարակությունում կա «կայուն կոլեկտիվ կամք»՝ ուղղված տիրող կարգերի պահպանմանը, քանի որ մշակույթը միավորման հզոր գործոն է:

Գրամշին նշում է, որ պատմական գործողությունները կարող են իրականացվել միայն «կոլեկտիվ-մարդով», որը ենթադրում է հասարակության «մշակութային-սոցիալական» միավորում, որի ժամանակ տարբեր առանձին ցանկություններ և նպատակներ միավորվում են աշխարհի ընկալման մեկ ձևում3: Կոլեկտիվ կամքը կդառնա գերիշխող, եթե այն դառնա «ժողովրդական կրոն»: Այսինքն՝ երբ այն կներծծվի տվյալ ազգի ազգային ինքնագիտակցությունում:

Հեղափոխության գլխավոր պայմանն այդ «մշակութային միջուկի» կոլեկտիվ կամքի խախտումն է: Գրամշին նշում է, որ այս ամենին պետք է հասնել տարիների ընթացքում՝ «մոլեկուլյար» մակարդակում մարդկանց գիտակցության վրա ազդելով: Ազդել պետք է մարդկանց առօրյա, «փոքր» մտքերի վրա, և ազդեցության ամենաարդյունավետ ձևը նույն գաղափարներն անընդհատ կրկնելն է, որպեսզի մարդիկ այն ընդունեն ոչ թե գիտակցությամբ, այլ ուղղակի հավատան դրանց: Ըստ Գրամշիի՝ հեգեմոնիայի քայքայումը մոլեկուլյար գործընթաց է:

http://www.noravank.am/am/?page=analitics&nid=1916

տեղեկատվա-հոգեբանական ազդեցություն

Previous post Next post
Up