Լավրովը չի հերքել Ադրբեջանին C - 300 համակարգեր վաճառելու տեղեկությունը

Aug 19, 2010 09:04

"Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա մենք C - 300 համակարգերը, ինչպես և սպառազինությունների ցանկացած տեսակ, մատակարարում ենք միջազգային իրավունքի նորմերին, այդ ոլորտում մեր միջազգային պարտավորություններին համապատասխան, ինչպես և արտահանման վերահսկմանն առնչվող մեր ներքին օրենսդրությանը համապատասխան, որը սպառազինությունների վաճառքով զբաղվող ( Read more... )

Ռազմական արդյունաբերություն, Հայ-ադրբեջանական հակամարտություն, Ռուսաստան, Ադրբեջան

Leave a comment

Comments 7

zorro64 August 19 2010, 05:22:14 UTC
Ռուսաստանի համար թե Հայաստանը և թե Ադրբեջանը հավասար նշանակության դաշնակիցներ են,ժամանակավորապես անկախ թյուրիմածություններ,էնպես որ Ռուսաստանի գործողություններում արտառոց ոչինչ չկա..Շատ էլ լավ պատկերացնում ա թե ինչ ա անում..

Reply

talinci August 19 2010, 05:30:46 UTC
Հավասար չեն կարող լինել, որովհետև ՀՀ-ՌԴ, ՀՀ-ՆԱՏՕ հարաբերություններն ու ԱՀ-ՌԴ և ԱՀ-ՆԱՏՕ հարաբեություններն են շատ տարբեր: Նույնը վերաբերում է նաև պայմանագրային կողմին: Բայց այո` Ռուսաստանի պահվածքից կարելի է ենթադրել, որ այս պահին համ նալին է խփում համ մեխին

Reply

zorro64 August 19 2010, 05:43:25 UTC
Ձեր նշած հարաբերությունները ձևական բնույթ են կրում,իրականում թե Հայաստանը և թե Ադրբեջանը Ռուսատանի վասալներն են,ընդ որում Ադբեջանին նկատմամբ ավելի հոգատար ա,մեջը նաֆթ ու փող կա..Հայաստանից ինչ հնարավոր էր քամել, քամել ա..Ռուսատանը իրավացիորեն մեզ լուրջ չի վերաբերվում,որովհետև գործոն չենք..Դուք,օրինակ, Հայաստանի եզդիական համայնքին քաղաքականապես լուրջ էք վերաբերվում?Մենք էլ Ռուսաստանի եզդիներն ենք..

Reply

talinci August 19 2010, 05:51:24 UTC
Ես էլ գրեթե նույնն եմ ասում այլ տերմիններով, երբ նշում եմ, որ Ռուսաստանը չունի հստակ քաղաքականություն իր դաշնակիցների նկատմամբ

Reply


zorro64 August 19 2010, 05:55:58 UTC
Տեր ու ծառայի հարաբերություններ են,եղբայր ջան,դաշնակցական հարաբերություններ չեն..Ռուսաստանը նույնիսկ Բելոռուսին չի ուզում դաշնակից համարել,ենթակա ու վերջ..Ռուսաստանի կայսերական բնույթն ա էդպիսին..

Reply


koreolan August 19 2010, 10:07:50 UTC
///Այլ երկրներից Ռուսաստանի տարբերություններից մեկն այն է, որ նա չունի հստակ քաղաքականություն իր դաշնակիցների նկատմամբ, ինչի համար էլ դեռ շատ է տուժվելու:///

Տո Ռուսաստանի հերն էլ անիծած, մերն էլ անիծած, հրոխպոր կնիկն էլ. դաշնակիցներն են տուժում ))))

Իսկ Ս-300-ները էլի եմ ասել. եթե մենք ավիացիա չունենք, դա մեզ չի քորում: Ուրիշ բան, եթե հաստատվեն մեր Սու-27 ունենալու մասին խոսակցությունները: Այդ դեպքում պատկերը էապես փոխվում է. փող են աշխատում երկուսիս էլ զենք ծախելով:

Reply

talinci August 19 2010, 18:20:25 UTC
էսօր չունենք վաղը կարողա ունենանք ավիացիա, պետք է ունենանք վերջ ի վերջո

Reply


Leave a comment

Up