Բթացած զգոնությունն ու արժեքների բացակայությունը

Jun 22, 2010 01:14

Ադրբեջանցիների դիվերսիայի ժամանակ գյուղում էի: Մեզ մոտ լուրերի միակ աղբյուրը հեռուստատեսությունն է իր երեք հեռուստաալիքով: Զզվելի էր, երբ տարածվել էր չորս երիտասարդների մահվան լուրը, իսկ հայկական Հ 2-ով ինչ-որ պուտանկեք էին քամակները բաց զվարճանում: Ուրեմը չորս երիտասարդի կյանքը, չարժե՞ր այնքան, որ գոնե մի օրով հարգեին նրանց հիշատակը: Այդպես ե՞նք ( Read more... )

Հայրենասիրություն, Հայ-ադրբեջանական հակամարտություն, Հայաստան, Հայրենիք, Անձնական, Պատերազմ

Leave a comment

Comments 12

koreolan June 21 2010, 20:20:51 UTC
Ի դեպ, "Բոլոր տղամարդիկ պետք է զենք ունենան" միտքը կարելի է շատ հաջող զարգացնել ու խելքը գլխին բան սարքել, բայց մեր իշխանությունները նման բանի չեն գնա, կվախենան իրենց իսկ ժողովրդից:

Reply

talinci June 21 2010, 20:41:49 UTC
Չեն գնա ու չեն կարա: Մի Երևանի մաքրություն արդեն քսան տարի է չեն կարողանում կազմակերպել, էլ ուր մնաց այդ մասշտաբի ծրագրեր

Reply

(The comment has been removed)

koreolan June 22 2010, 05:55:17 UTC
Միայն տղամարդիք:

Reply


zubian June 21 2010, 20:55:30 UTC
Ոմանք էլ կշարունակեն գրանտեր ստանալ հայ-ադրբեջանական ընկերական կապերը հաստատելու համար և մեր հանդուրժողականության աստիճանը բարձրացնելու…

Reply


sos_movsisyan June 21 2010, 21:28:44 UTC
Ձեր դիտողությունը չափազանց տեղին է: Ամեն մի կորուստ մեզ համար անսահման ցավալի է և պետք է հավերժացնել նրանց պայծառ հիշատակը:

Reply


noni_no June 22 2010, 03:34:15 UTC
զգայունությունը կապ չունի։

վստահ եղեք, բոլորը մի ծրագիր են տանում։

Reply

talinci June 22 2010, 03:36:42 UTC
Ինչ ծրագիր?

Reply

noni_no June 22 2010, 03:39:44 UTC
էն, ինչի մասին գրում եք՝ ազգի զգոնության բթացման։

Reply


astghine June 22 2010, 07:20:58 UTC
Սպասում էի, որ ինչ-որ մեկը այդպես գրի:Շնորհակալություն

Ես այդ օրը մի ընտանիքի էի հյուր գնացել, որտեղ Պաշտպանության նախարարության երկու աշխատակից կար, ընդ որում ոչ շարքային, բայց մարդիկ ուրախ քեֆ էին անում, այնպիսի տպավորություն էր, որ անգամ չգիտեին ինչ է եղել, ապշել էի:

Reply

talinci June 22 2010, 10:33:27 UTC
Համատարած բթացում է...

Reply


Leave a comment

Up