Թեղուտի մասին մի հոդված եմ գրել:
Շնորհակալ եմ Հակոբ Սանասարյանին նյութերի եւ ազնիվ գաղափարին նվիրվածության համար:
Մեզանից հետո թեկուզ ջրհեղեղ…
Լյուդովիկոսի հայտնի այս աֆորիզմն է գալիս մտքիս, երբ փորձում եմ հասկանալ, թե ինչու մեր կառավարությունը այսքան մեծ ոգևորությամբ է անդրադառնում Թեղուտի լեռնահարստացման կոմբինատի գործարկմանը:
Թեղուտի խնդրի մասին բավական հաճախ է խոսվում: Այդ իսկ պատճառով կուզենայի կարճ ներկայացնել հիմնական խնդիրը և տալ մեր մեկնաբանությունը:
ՀՀ բնապահպանության նախարարության տված արտոնագրով «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲԸ-ին արտոնվել էր լրացուցիչ ուսումնասիրել և նպատակահարմարության դեպքում շահագործել Լոռվա մարզի Թումանյանի շրջանում գտնվող Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրը: Իսկ նախորդ տարվա վերջին ընկերության հետ պայմանագիրը կնքվել է: Ո՞րն է եղել այն ուսումնասիրությունը, որի հիման վրա դա թույլ է տրվել:
Հիմնական «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերությունը 2005թ. կազմել և ՀՀ բնապահպանության նախարարություն փորձաքննության է հանձնել «Թեղուտի լեռնահարստացման կոմբինատի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումը», իսկ 2006թ.` «Աշխատանքային նախագիծը»:
Նշված «Գնահատումը» բավական ծավալուն (152 էջ) մի փաստաթուղթ է, որը հիմք ընդունելով ՀՀ բնապահպանության նախարարությունը դրական կարծիք է տվել: Սակայն նույնիսկ «անզեն» աչքով ակներև են նրանում առկա բազում կոպիտ սխալներ: Բերենք օրինակներ: Չնայած «Գնահատման» տեքստում ասվում է, որ հանքավայրի առաջին հերթի շահագործման ընթացքում հատվելու է մոտ 127000 ծառ (տես` էջ 140 և 129), սակայն նույն փաստաթղթում բերված համապատասխան աղյուսակների հաշվարկներից պարզվում է, որ հատվելու է շուրջ 171000 ծառ, այսինքն` մոտ 44.000 ծառով ավելի, քան գրված է նույն փաստաթղթի տեքստային մասում: Ընկերությունը 44 հազար ծառ պակաս ցույց տալով, բերում է փայտանյութի նույն ծավալը, ինչ 127000 ծառի դեպքում էր` 60400 խմ: Այստեղ նույնպես տեքստում բերված տվյալները չեն համապատասխանում աղյուսակներին: Տեքստում նշված 60400-ի փոխարեն աղյուսակների գումարային հաշվարկը կազմում է 60859 խմ, այսինքն` 459-ով ավելի, քան տեքստում է:
Մեկ այլ զարհուրելի օրինակ. Չնայած այդ նույն «Գնահատման» մեջ տանձենին համարվում է հազվագյուտ ծառատեսակ, սակայն 36 սմ կոճղի տրամագծով 23 տանձենու (20 խմ բնափայտ) հատման վնասը գնահատվել է 23 հազար դրամ (Աղյուսակ 8.4.4, էջ 41): Այսինքն, յուրաքանչյուր ծառի հաշվով` 1000 դրամ, իսկ մեկ խմ տանձենու բնափայտի արժեքը` 1150 դրամ: Համեմատության համար ասենք, որ վառելափայտի մեկ խորանարդ մետրի շուկայական արժեքը այժմ կազմում է շուրջ 20.000 դրամ: Ինչպես տեսնում ենք, հազվագյուտ ու մեծ արժեք ներկայացնող ծառերի հատումից գոյացվելիք բնափայտի արժեքը անհամեմատ ցածր է գնահատվել, քան չորուկների բնափայտինն է:
Քննարկվող փաստաթղթերում ասվում է, որ շահագործվելիք տարածքում հազվագյուտ ծառատեսակներից առկա են ընկուզենի` 403, տանձենի` 1070, խնձորենի` 53333 ծառ, արժեքավոր ծառատեսակներից կաղնի` 9872, հաճարենի` 24382, լորենի` 1622, թխկի` 2756, սոճի` 6500 ծառ, սակայն ՀՀ բնապահպանության նախարարը այլ կարծիք ունի. «Բնապահպանության նախարար Վարդան Այվազյանի ասելով, եթե ինքը չի սխալվում, Թեղուտի անտառում չկան Կարմիր գրքում գրանցված ծառեր, չկա ընկուզենի, իսկ արժեքավոր ծառատեսակները քիչ են» (Հայոց աշխարհ՚, 22.11.2005թ.):
Տպավորություն է ստեղծվում, որ նախարարը` 55 հազար հազվագյուտ և 45 հազար արժեքավոր ծառերի ոչնչացումը առանձնապես կորուստ չի համարում: Բնապահպանության նախարարությունը` փոխանակ անկախ փորձաքննություն անցկացնելը, բավարարվում է նշված փաստաթղթին իմիջիայլոց ծանոթանալով և դրական կարծիք տալիս:
Մի կողմ թողնելով ընկերության կողմից ներկայացրած նախագծում առկա օրինախախտումները, կեղծիքներն ու մյուս լուրջ թերությունները, անհրաժեշտ ենք համարում ասել, որ այս խնդրում գլխավոր մեղավորը ՀՀ համապատասխան բնագավառների հատուկ լիազորված պետական մարմիններն են:
Բուսական աշխարհից զատ զգալի հարված է հասցվում կենդանական աշխարհին (դա ի դեպ ընկերությունը չի էլ թաքցնում): Նույն փաստաթղթում կգրված է. «Նախկին ուսումնասիրությունների ժամանակ հայտնաբերվել է փոքրասիական տրիտոնի (Triturus vittatus) պոպուլացիա, որը միակն է հանրապետությունում և գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում: Հետազոտված տարածքում դիտարկված սողունների 10 տեսակներից երկուսը` Testudo graeca և Elaphe hohenackeri ընդգրկված են Հայաստանի Կարմիր գրքում: Հետագա ուսումնասիրությունների արդյունքում այդ ցուցակը լրացվեց և հետազոտվող տարածքում հանդիպող թռչունների տեսակների քանակությունը հասավ 86-ի: Դրանցից 7-ը ընդգրկված են Հայաստանի Կարմիր գրքում: Հետազոտված տարածքում, ըստ գրական տվյալների հանդիպում են կաթնասունների 55 տեսակներ, որոնցից 7-ը գրանցված են Հայաստանի Կարմիր գրքում, իսկ 14-ը նախատեսվում է ընդգրկել հաջորդ հրատարակության մեջ» (էջ 59-63):
Նշված 55 կաթնասուններից` ականջեղ ոզնին (Erinaceus auritus), լայնականջ ծալքաշուրթը (Tadarida terniotis), շեկ նապաստակը (Lepus europeus), կովկասյան ջրասամույրը (Lutra lutra meridionalis), գորշ արջը (Ursus arctos), անտառային կատուն (Felis silvestris caucasica), առաջավորասիական ընձառյուծը (Panthera pardus tullianus), լուսանը (Felis lynx) գրանցված են Հայաստանի Կարմիր գրքում (ՀՀ- ում հայտնաբերված են 84 տեսակի կաթնասուններ):
Մարդու առողջությունը ևս խիստ վտանգվում է` գաղտնիք չէ, որ ծանր մետաղները ունեն ավերիչ ազդեցություն օրգանիզմի վրա` սկսած մուտագեն և տերատոգեն ազդեցությունից` վերջացրած կենտրոնական նյարդային համակարգի, արյան համակարգի վրա ազդեցությամբ: Իսկ այդ ազդեցությունը ոչ ոք չի կարող բացառել` կապված թե’ քամու միջոցով տարածման (պոչամաբրի բարձրադիր գոտում գտնվելը նպաստում է դրան), և թե’ սննդային շղթաների միջոցով: Արտանետվող գազերի վտանգավոր ազդեցությունը ևս փաստված է: Իսկ թե ինչպես է Հայաստանում կատարվում այդ արտանետումների պաշտպանությունը կարելի է գուշակել աչքի առաջ ունենալով Ալավերդու օրինակը:
Վերջապես պետք է հաշվի առնել այն, որ մեր Երկրում գունավոր մետաղների հանքավայրերը, դժբախտաբար, հիմնականում գտնվում են անտառածածկ տարածքներում, երբ այդ անտառները հանդիսանում են հատուկ նշանակության անտառներ, և այդտեղ հատումները կտրականապես արգելված են:
Պետք է գիտակցել, որ Թեղուտի հանքավայրի շահագործմամբ հիմք է դրվելու նախադեպը չունեցող մի գործընթացի, որը կբերի Հայաստանի Հանրապետության անտառների բնաջնջման և լիովին վերացման:
Հայաստանի անտառների առանձին հատվածներ, ճիշտ է, հանքահանման հետևանքով վնասներ են կրել, սակայն մինչև օրս, թե’ ցարիզմի և թե’ խորհրդային իշխանության օրոք, չի եղել մի դեպք, որ հանքահանման տակ դրվի բնական անտառածածկ տարածքը:
Եթե գործընթացը չկասեցվի, ապա մեծ հավանականությամբ, մոտակա տարիներին սակավանտառ Հայաստանի Հանրապետությունը կդառնա անտառազուրկ, անապատացած երկիր:
Եկեք մեզ հարց տանք` իրո՞ք այս զոհողությունների իշխանությունները գնում են աշխատատեղեր ստեղծելու համար (ըստ ծրագրի առաջին յոթ տարում նախատեսվում է շուրջ 1100 աշխատատեղերի ստեղծում): Պետք է ասել, որ նույնիսկ այդ դեպքում ծրագիրը այնքան անհագ ընդերքի սպառում է նախատեսում, որ տարիներ անց Թեղուտի բնակչությունը ոչ միայն հանքարդյունաբերությամբ չի կարողանա զբաղվել, այլև գյուղարդյունաբերությունը, անասնապահությունը կդառնան անհնար: Պոչամբարների կառուցումը, հողերի էռոզիան, ջրային համակարգի աղտոտումը (Շնող գետը իր վտակներով) հանգեցնում է մարդու կողմից բնության անթույլատրելի քայքայման, ամբողջը` այս պահի եկամուտի համար: Ի՞նչ պիտի ասենք մեր զավակներին, երբ նրանք մեզ հարց տան` իսկ դուք ուր էիք, երբ Թումանյանի երգած գողտրիկ բնությունը ավիրում էին:
Տարածաշրջանում այլընտրանքային զարգացման ուղի կարող էր լինել զբոսաշրջության զարգացումը: Այդպիսի իրական սաղարթախիտ լեռներ Հայկաստանում գրեթե չկան: Ինչու՞ փոխարենը չնպաստել զբոսաշրջության զարգացմանը` ներդրումներն էլ ուղղել տարածաշրջանի ճանապարհների, ենթակառույցների զարգացմանը:
Դժվար է միանշանակ պնդել, բայց հասունանում է կարծիք, որ այս ամենը մի ծրագիր է, որում Հայաստանը դիտվում է մի հանքավայր աշխարհի մեծ տիրությունների համար:
Միթե այսքան էժան պիտ ծախվե՞նք:
Հատուկ շնորհակալություն եմ հայտնում Հայաստանի կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանին նյութերը տրամադրելու համար, Մարիամին նկարի ու ակտիվության համար:
После нас хоть потоп
Мне приходит на ум этот известный афоризм Людовика, когда я пытаюсь понять, почему наше правительство с таким воодушевлением относится к открытию Техутского горнообогатительного комбината.
О проблеме Техута говорится довольно часто. Именно поэтому мне бы хотелось коротко представить основную проблему и дать собственную интерпретацию.
Согласно патенту, выданному Министерством Охраны природы РА, ЗАО “Армения Капр Программ” было уполномочено дополнительно исследовать и в случае целесообразности эксплуатировать медно-молибденовый рудник Техута, находящийся в районе Туманяна в Лорийской области. А в прошлом году договор с указанной компанией был заключен. Что это было за исследование, на основании которого было разрешено это сделать?
Основная компания “Армения Капр Программ” создала в 2005 г. и сдала на экспертизу Министерству Охраны природы РА “Оценку воздействия Техутского горнообогатительного комбината на окружающую среду”, а в 2006 - “Рабочий проект”.
Указанная “Оценка” является достаточно объемным (152 стр.) документом, приняв который за основание, Министерство Охраны природы РА дало положительный ответ. Однако даже “невооруженным” глазом в документе видны грубые упущения и ошибки.
Несмотря на то, что в тексте “оценки” говорится, что в процессе эксплуатации рудника в первую очередь будет вырублено около 127000 деревьев (см. стр. 140 и 129), однако из расчетных таблиц, приведенных в том же документе, становится ясно, что будет вырублено около 171000 деревьев, т.е. на 44000 больше, чем указано в текстовой части документа. Компания, указывая на 44000 деревьев меньше, приводит тот же объем древесного материала, что и в случае 127000 деревьев составляло 60400 кубометров. Приведенные здесь же, в тексте, данные не соответствуют таблицам. Вместо указанных в тексте 60400 кубометров суммарный расчет таблиц выдает 60859 кубометров, т.е. на 459 больше, чем в тексте.
Еще один ужасающий пример. Несмотря на то, что в той же “оценке” грушевое дерево считается редкостным деревом, ущерб от вырубки 23 грушевых деревьев диаметром пня в 36 см (20 кубометров древесины) оценивается в 23 000 драмов (Таблица 8.4.4., стр. 41). Т.е., по расчету каждого дерева - 1000 драмов, а один кубометр грушевой древесины - 1150 драмов. Для сравнения отметим, что рыночная цена одного кубометра дров составляет около 20000 драмов. Как видим, древесина, полученная в результате рубки редкостных, представляющих большую ценность деревьев, оценена несравненно ниже, чем простая древесина.
В обсуждаемом документе говорится, что на эксплуатируемой территории из редкостных деревьев наличествуют и орешина - 403, груша - 1070, яблоня - 53333 деревьев, из ценных деревьев - дуб - 9872, бук - 24382, липа - 1622, клен - 2756, сосна - 6500 деревьев, однако министр Охраны природы РА другого мнения: “По словам министра Охраны природы РА Вардана Айвазяна, если он не ошибается, в Техутском лесу нет деревьев, записанных в Красной книге, нет орешин, а ценных деревьев мало”. (Айоц ашхар, 22.11.2005 г.)
Создается впечатление, что министр вырубку 55 тысяч редкостных и 45 тысяч ценных видов деревьев не считает особой потерей. Министерство Охраны природы вместо того, чтобы лично провести экспертизу, довольствуется поверхностным ознакомлением с указанным документом и дает положительный ответ.
Откладывая в сторону закононарушения, фальсификации и другие серьезные недостатки, наличествующие в представленном компанией проекте, считаем необходимым отметить, что главным виновником этой проблемы являются особо уполномоченные государственные структуры в соответствующих сферах РА.
Помимо растительного мира, ощутимый удар наносится и животному миру (что, кстати, компания не скрывает). В том же документе указано: “В ходе последних исследований была обнаружена популяция малоазиатского тритона (Triturus vittatus), который является единственным в республике и занесен в Красную книгу Армении. 2 из 10 видов поползней, замеченных на исследуемой территории, - Testudo graeca и Elaphe hohenackeri, занесены в Красную книгу Армении. В результате дальнейших исследований этот список пополнился, и количество видов птиц, встречающихся на исследуемой территории, достигло 86. Из них 7 занесены в Красную книгу Армении, а 14 планируется занести в следующем издании” (стр. 59-63).
Из указанных 55 млекопитающих ушастый еж (Erinaceus auritus), широкоухий складчатогуб (Tadarida terniotis), русый заяц (Lepus europeus), кавказская выдра (Lutra lutra meridionalis), серый медведь (Ursus arctos), лесная кошка (Felis silvestris caucasica), переднеазиатский леопард (Panthera pardus tullianus), рысь (Felis lynx) занесены в Красную книгу Армении (в РА обнаружено 84 вида млекопитающих),
Здоровье людей также под угрозой: не секрет, что тяжелые металлы обладают разрушительным воздействием на организм, начиная с воздействия мутагена и тератогена и заканчивая воздействием на центральную нервную систему, систему кровообращения. А это воздействие никто не может отрицать, в зависимости от распространения с помощью ветра (расположение хвостохранилища в высоком поясе способствует этому) либо с помощью пищевой цепочки. Опасное воздействие выбрасываемых газов тоже доказано. А о том, как в Армении осуществляется защита этих выбросов, можно предположить на наглядном примере Алаверди.
В конце концов необходимо учитывать, что на нашей Земле рудники цветных металлов, к сожалению, в основном находятся на лесистых территориях, в то время как леса выступают лесами особого назначения, а там вырубки строжайше запрещены. Необходимо осознавать, что эксплуатацией рудника Техут будет заложена основа беспрецедентному процессу, который приведет к истреблению и полнейшему исчезновению лесов Республики Армения.
Правда, отдельные участки лесов Армении понесли потери в результате добычи руды, однако по сей день, будь то времена царизма или советской власти, не было еще случая, чтобы под добычу руды была отдана природная лесистая территория.
Если процесс не будет прекращен, то скорей всего в ближайшие годы Республика Армения с малочисленными лесами станет безлесной, пустынной страной.
Давайте спросим у самих себя: на самом ли деле власти идут на все эти жертвы ради создания рабочих мест (согласно программе, в первые 7 лет предполагается создание около 1100 рабочих мест)? Необходимо отметить, что даже в этом случае программа предусматривает такое ненасытное исчерпание недр, что спустя годы население Техута не сможет заниматься не только добычей руды, но и сельским хозяйством, животноводство станет невозможным. Построение хвостохранилищ, эррозия почвы, загрязнение водной системы (Река Шнох со своими притоками) приводит к непозволительному разрушению человеком природы, всего - ради сиюминутного дохода. Что мы скажем своим детям, если они зададут нам один вопрос: а где вы были, когда нежную природу, воспетую Туманяном, уничтожали?
В регионе путь альтернативного развития мог бы стать развитием туризма. Таких поистине густолиственных гор в Армении практически нет. Почему же взамен этого не поспособствовать развитию дорог, подразделений в регионе? Сложно однозначно настаивать, но созревает мнение, что все это - одна программа, в которой Армения рассматривается в качестве рудника для великих держав.
Неужели мы должны быть проданы столь дешево?
Особую благодарность выражаю председателю Союза зеленых Армении Акопу Санасаряну за предоставленные материалы.
Спасибо другу
unidiana за перевод.