Դավադիր կրակոցներ

Aug 14, 2011 15:35

Մի միտք ինձ շարունակ տանջում է ու հանգիստ չի տալիս:
Մեր 15 Ազգային հերոսներից 4-ը դարձել են դավադիր կրակոցների զոհեր:
Փաստորեն, անհանդուրժողականությունը, դավաճանությունը, ուրացումը մեր ազգային բնավորության մեջ ուրույն տեղ ունեն:
Երրորդ Հանրապետության վերջը )

Մեծեր, Ազգային հերոս

Leave a comment

Comments 10

wonderaround August 14 2011, 11:47:44 UTC
Սամվել վեպն հիշեցի...ցավոք սրտի մեր ժամանակի Հայ ազգի պատմությունը նույն ոՃով է գրվում

Reply

surenyants August 14 2011, 11:53:25 UTC
Դե, պատահական չէ, որ ժամանակին նման բաներ են գրվել:

Reply


anonymous August 14 2011, 14:43:46 UTC
Իհարկե, այժմ կոմունիստական ղեկավարներին փառաբանելը մոդայիկ է դարձել: Այդ ինչպես՞ կոմկուսի առաջին քարտուղարը, ում ղեկավարման տարիներին շատ հայ մտավորականներ, որոնց թվում նաև Մինասը, հալածվել են ու սպանվել, դարձավ արժանապատիվ Հայաստանի խորհրդանիշ: Ի՞նչ հիմքով եք սկզբունքորեն տարբեր դեպքերը դիտում մեկ հարթության մեջ:

ի դեպ, Ձեր ինչին է՞ պետք IP հասցեի պահպանումը:

Reply

surenyants August 14 2011, 16:35:14 UTC
Նախ, ես Ձեր IP հասցեն չեմ պահպանել:
Հիմա՝ ըստ էության: Ես հակակոմունիստ եմ եւ ունեմ իմ հստակ դիրքորոշումը: Սակայն ցանկացած ժամանակաշրջանում եղել են լուսավոր եւ հայրենասեր մարդիկ:
Ես չեմ սիրում ՀՅԴ-ին, սակայն լուսավոր մարդ եմ համարում Արամ Մանուկյանին: Նունը կարող եմ ասել Դեմիրճյանի մասին:

Reply

ext_746260 August 14 2011, 19:01:32 UTC
Внимание! Этот пользователь включил сохранение адресов IP тех, кто оставляет комментарии к его журналу.

Ինչպես տեսնում եք, սայթի զգուշացումն է: Ինչևէ, ինձ հետաքրքրում է, թե ինչու եք այդ դեպքերը դիտարկել նույն հարթության մեջ, և մոռացել եք, օրինակ, Արթուր Մկրտչյանի մահը խիստ կասկածելի հանգամանքներում: Պարզ դեմագոգիա չէ՞ ողջ հասարակության անունից խորհրդանշաններ ընտրելը: Կարծու՞մ եք, որ եթե վաղը մեր վարչակազմը Պուտինին ազգային հերոս հռչակի, բոլորս պետք է խոնարհվենք նրա առաջ և հարգանքով խոսենք նրա մասին:

Reply

surenyants August 14 2011, 19:57:11 UTC
Գուցե Դուք խոնարհվեք, ես չեմ խոնարհվի Պուտինի առաջ:

Reply


Karen demirchian hero? anonymous August 14 2011, 19:31:08 UTC
It was during Karen Demirchians rain that corruption in Armenia became norm of live.
He was sitting at home when Armenian nation was liberating karabagh.He did not do anything before,during and after the struggle.
He was simple bureaucrat who was truing to come back to power to line up his pockets and he got
killed in a power struggle.
You call him a hero?

Reply

Re: Karen demirchian hero? surenyants August 14 2011, 20:02:21 UTC
Ես սովորաբար օտարալեզու քոմենթներին չեմ պատասխանում: Ձեր համար բացառություն եմ անում, որպեսզի ես մեկ անգամ կրնկնեմ՝ Կարեն Դեմիրճյանին դրական կերպար եմ համարում:

Reply


Leave a comment

Up