Մեր խեղճ խրճիթը....

Jul 14, 2011 03:07

Արտագաղթը դաժան բան է:
Երկիրը թողնում են, մարդիկ, ընտանիքներ, աշխատող ձեռք, միտք ունեցող ու գաղափար ստեղծող մտավորական:
Այսօր մի միջոցառման ժամանակ նրանցից մեկին հանդիպեցի: Մի քանի տարի է՝ Բարսելոնում է աշխատում, ամառները Հայաստան է գալիս՝ կարոտն առնելու:
Բայց արտագաղթի մասին չէ, որ ուզում եմ խոսել, մանավանդ որ՝ այս օրերն դա ամենապոպուլյար թեման է:
Այլ ( Read more... )

Հայաստան, մենք

Leave a comment

Comments 20

esprit_critique July 13 2011, 22:51:55 UTC
խրճիթից լսվող դուդուկի թախծաշատ, դառնատխուր փչոցը, որ ավելի սրբեցնի հայոց հոգիները... ափսոս :))

Reply

surenyants July 13 2011, 22:53:31 UTC
Ձեր խոսքերը շատ հուզիչ էին:

Reply


esprit_critique July 13 2011, 23:16:52 UTC
գիտեմ եղբայր, ճակատագրի հեգնանք համարենք, թե պարզապես թշվառություն, կյանքը դիտենք որպես անդադար պայքար, մրցակցության դինամիկ առաջընթաց կամ միասնական ներդաշնակություն՝ միևնույն է, առանցքում մարդն է, նրան տանջող հիշողությունները, անհանգիստ ինչորբանի պակասը, մարդկային թշվառությունը, այս ամենից չազատությունը...

Reply

surenyants July 13 2011, 23:36:06 UTC
Ամբողջովին համաձայն եմ Ձեր հետ. ամեն ինչի առանցքը մարդն է:

Reply

esprit_critique July 13 2011, 23:39:32 UTC
:)

Reply


zorro64 July 14 2011, 00:01:10 UTC
Իսկ իմ կարծիքով արժե Արտագաղթին նվիրված հուշարձան կանգնեցնել .. Չլիներ Արտագաղթը, մեր սոցիալ-տնտեսական ու արժեքային ճգնաժամը անհամեմատ շատ ավելի խորը կլիներ..Մարդկային կորուստներ՞.Դե դա Արտագաղթի աստծուն մատուցվող զոհաբերություններ են..

Reply

surenyants July 14 2011, 00:25:23 UTC
Գուցե ճիշտ ես: Արտագաղթը սարսափելի բան է, բայց ավելի սարսափելի է այն արժեքային դեգրադացիան, որի մեջ խարխափում ենք:

Reply

zorro64 July 14 2011, 00:39:35 UTC
Արտագաղթը,հատկապես դեպի Արևմուտք որոշակի հույսեր ա ներշնչում, որ հայերը ի վիճակի կլինեն վերականգնել իրենց նախնական , եվրոպական գենետիկ հիշողությունն ու ձերբազատվեն գողա-ռաբիզ ,կրիմինալ ասիականությունից..Կգնան Եվրոպա,կսովորեն իրենցիից,հետ կգան..ՈՒ ինչքան շատ գնան ու գան, էդքան լավ..Լավ կլինի,բայց դեռ պիտի արտագաղթել)

Reply

Արտագաղթը դեպի Արևմուտք blue_a_bear July 14 2011, 02:11:24 UTC

surenyants July 14 2011, 08:14:44 UTC
Տխուր պատկեր է:

Reply


iza1976 July 14 2011, 04:44:59 UTC
Հայը դրսում օրենքներ չի խախտում, խելոքա մնում, որովհետև գիտի, որ մեջք չունի, ծանոթ չկա, որ փողը տա ու չպատժվի:)

Reply

surenyants July 14 2011, 08:15:38 UTC
Այսինքն, նորմալ հասարակություններոմ մեր հայրենակիցն օրինապաշտ քաղաքացի է:

Reply

iza1976 July 14 2011, 08:37:04 UTC
Ես կասեի անծանոթ, ոչ հարազատ միջավայրում...

Reply

surenyants July 14 2011, 08:56:58 UTC
Կամ այդպես:

Reply


Leave a comment

Up