Leave a comment

Comments 2

blue_a_bear May 30 2011, 15:38:08 UTC
«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող Սարգիս Հացպանյանի վրա համաներումը չի տարածվի։ Այս մասին Tert.am-ին հայտնեցին նրա մերձավոր շրջապատից՝ նշելով, որ պատճառը 3 շաբաթ առաջ նրա նկատմամբ կիրառված կարգապահական տույժն է։ Խնդիրն այն է, որ Հացպանյանը մինչև օրս չի կրում ոչ բանտային հատուկ համազգեստ, ոչ էլ բանտարկյալի տարբերանշան։ Հացպանյանը դրանցից հրաժարվում է, քանի որ «որպես 1915 թվականի Եղեռնը վերապրածի ժառանգ չի ցանկանում կրել նացիստական ճամբարներին հատուկ իրեր»։ Հացպանյանն առաջին անգամ է նման տույժի ենթարկվում, այնինչ իր բանտարկության առաջին օրից ի վեր նա հրաժարվում է հիշյալ հագուստն ու տարբերանշանը կրելուց։

Հացպանյանի ֆրանսահայ փաստաբան Ժերար Չոլակյանը նրա համաներման հարցով դիմել է Հայաստանի համապատասխան կառույցներին։ Ֆրանսիացի իր գործընկերների միջոցով նա Ֆրանսիայում արդեն հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ Հացպանյանի նկատմամբ երկրորդ անգամ անարդարացիորեն չի տարածվում համաներումը։

Հիշեցնենք, որ ֆրանսահայ Սարգիս Հացպանյանը ազատազրկման է դատապարտվել սուտ մատնության մեղադրանքով

Reply

surenyants May 31 2011, 07:24:16 UTC
Ամեն դեպքում, Սարգիսը հունիսին ազատության մեջ է լինելու:

Reply


Leave a comment

Up