Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի վիճակահանությունից հետո՝
կանխատեսել էի զույգերի հաղթողներին:
Ութ զույգից վեցի պարագայում կանխատեսումներս ճիշտ դուրս եկան:
Նշանակում է՝ ֆուտբոլից ինչ-որ բան հասկանում եմ :)
Հիմա հայտնի են 1/4 եզրափակիչի զույգերը:
Կատարում եմ հերթական կանխատեսումը՝ ընդգծելով այն թիմերի անունները, որոնք, իմ կարծիքով, հաղթանակ կտանեն:
«Ռեալ»-«Տոտենհեմ»
«Բարսելոն»-«Շախտյոր»
«Ինտեր»-«Շալկե 04»
«Մանչեսթեր Յունայթեդ»-«Չելսի»
Հետաքրքիր կլինի իմանալ նաեւ ԿՄ եւ Ֆեյսբուքի իմ ընկերների կարծիքները: