Սկիզբ...

Jun 19, 2019 00:00

Երբեմն, երբ հոգնում ես նույնիսկ ամենահարազատ մեղեդուց, երբ դադարում ես քթիտ տակ մռթմռթալ նույնիսկ ամենասիրած երգդ, կամա թե ակամա սկսում ես ունկնդրել նախկինում քեզ համար անհայտ լռության օրհներգի ամեն մի հնչյունը... Բայց գալիս է մի պահ, երբ չես կարող էլ լսել այն, որովհետև լռություն է սկսում լսել քեզ: Ու դու վերադառնում ես, ավելի ճիշտ քեզանից մի հին մասնիկ մնում է այնտեղ, իսկ նորը` վերածնված, գնում է հեռու, հեռու լռությունից: Ու ամեն ինչ ընկնում է իր նախկին հունի մեջ. կարծես ոչ մի տեղ էլ չես գնացել: Բայց կսկսես գտնել այդ անհայտ լռությունը քո սիրած մեղեդու կամ երգի մեջ. չէ որ լռությունը կատարելության արձագանքն է...

արձակ©

Previous post Next post
Up