Մահացու ելքով հերթական միջադեպը ՀՀ զինված ուժերում Ահա ՖԲ-ում թողած քոմենթներից մեկը՝
«Ինքնասպանության» լիմիտը սպառեցին, հիմա էլ՝ «զենքի օգտագործման կանոնները խախտելու մահացու հրազենային վիրավորում»
Ավելացնելու բան չունեմ: Այսպիսի միջադեպերը արտացոլում են հայկական բանակի մարտունակության մասին միֆը:
Comments 12
Reply
Նույնասեռականների իրավունքները պաշտպանում եմ, քանզի համոզված եմ, որ արդի հասարակությունում, ժողովրդավարական արժեքների երկրում պետք է պաշտպանված լինեն հասարակության բոլոր խավերը: Իսկ նշված խավը այսօր դուրս է մեր երկրի բոլոր ասպարեզներից:
9 հոգու վիզ կտրելը սխրանք չէ, այլ դիվերսիա: Իրերը կոչեք իրենց անուններով:
ՀԳ. Ունեցեք ինքնաարտահայտման տարրական կուլտուրա, հանդուրժեք նաև տեսակետ, որը չի համընկնում ձեր տեսակետի հետ:
Reply
Reply
Իսկ ինչու մենք՝ մեզ քաղաքակրթության օրրան համարողներս, պետք է նմանվենք վայրենուն: Ինչո՞ւ ես պետք է «գլուխ գովամ», որ իմ զինվորը քնած մարդու վիզ է կտրել, դարձել է Մուբարիզ կամ Սաֆարով:
Դու իմ «գործի» հետ գործ չունես: Իսկ լրատվություն տարածելը, հանուն ճշմարտության ու արդարության պայքարելը ամենքի գործն է: Դա քաղաքացիական հասարակության հիմքն է, առանց որի չի կարող լինել առողջ իշխանություն, պետություն, ժողովուրդ:
Կարիք չունեմ նաև ձեր խորհուրդների, թե որ թեման քննարկեմ կամ ինչ գրեմ: Իսկ թե ինչ կմտածի «մասսան», դա իր պրոբլեմն է՝ գալիս է իր մտածելու ունակությունից:
Reply
Հետաքրքիր է այն, որ մեր պաշտոնական տվյալների համաձայն, հայկական բանակում զինծառայողները կամ զենքից օգտվելու տարրական գիտելիքներ չունեն, կամ շատ թույլ նյարդեր ունեն ու ամեն <թեթև> միջադեպից ինքնասպան են լինում կամ մեկ ուրիշ զինծառայողի սպանում, կամ վատ տեսողություն ու կոորդինացիա ունեն` հակառակորդին յուրայինից տարբերելու համար, կամ, կամ, կամ... Էսպես ոչ թե մի շարք, այլ անվերջանալի անհեթեթ մեկնաբանությունները միայն տարակուսանքի մեջ են գցում` բա ինչ ուժեղ բանակի մասին եք խոսում, հարգելի պետպաշտոնյաներ: Աչքկապոցիի երկարաձգված այս խաղն արդեն սրտխառնոց է առաջացնում:Այնպիսի տպավորություն է ստեղծվում (հույս եմ փայփայում, որ դա իսկապես միայն տպավորություն է), կարծես մեր բանակը ստեղծվել է ոչ թե մեր թշնամուն, այլ հենց մեզ ոչնչացնելու համար: Եկեք սա էլ հիմնավորենք ընդամենը մեր ազգի վատ տեսողությամբ ու տարածության մեջ ապակողմնորոշվելու մեծ վարպետությամբ:
Reply
Reply
Leave a comment