Խաչակիրներ ...

Apr 10, 2009 14:39


Երեկ, սիրելի ամուսնուս հետ որոշեցինք զբաղվել մեր սիրած գործերից մեկով ...այլ բան չմտածեք...նոր ֆիլմ ունեինք նայելու...

Չեմ հիշում ինչպես էր կոչվում, բայց ասեմ, որ խաչակիրների արշավանքների մասին էր.

Պիտի խոստովանեմ, որ ապրեցի հերթական հիասթապությունը մարդկության, անոր դաժանության, անոր տգիտության, կուրության և հատկապես եկեղեցու նկատմամբ (այստեղ ( Read more... )

ես, պատերազմ, Խաչակիրներ, եկեղեցի, շոկ, պատմություն

Leave a comment

Comments 16

diaanaa April 10 2009, 10:35:41 UTC
Մի դրական բան չգտաք դիտելու, անպայման պիտի ուղեղներդ սարսափով ծանրաբեռնեք, չէ՞։

Reply

qrist April 10 2009, 10:38:28 UTC
Դե ինչ անենք Դին ջան?, մենք սիրում ենք պատմության հետ կապված ամեն ինչ...

Reply


ibranyan April 10 2009, 12:47:10 UTC
Jan?
ed um het es gishery kino nayel hyyyy?

Reply

qrist April 10 2009, 12:47:51 UTC
Asum en qo:(

Reply


nazarian April 10 2009, 13:03:18 UTC
Inchu miayn mahmedakannerin. Khachakirner@ nuyn ban@ arecin Constantinopolisi bnakichnerin. Dra hamar el Byuzandaciner@ aynqan el sirov chein lcvatz nranc handep yev ognutyun chkhndrecin yerb vor Turqer@ arden hardzakvum ein Constantinopolisi vra. Nranc hamar Osmanciner@ aveli geradaseli ein qan te khachakirner@.

Reply

qrist April 10 2009, 15:46:23 UTC
Ես ճիշտն ասած այդքան չէի խորացել, բայց որ ասում ես, ավելացնեմ նաև, որ շատ "ամբիցիոզ" խաչակիրներից շատերը, շատ հեռու չգնացին և սկսեցին գերմանիայում այդժամ բնակվող հրեաներին, որպես "ՔՐԻՍՏՈՍԻ ՍՊԱՆՈՂՆԵՐ". հենց այդ ժամանակ էլ առաջացավ ԱՆՏԻՍԵՄԻՏԻԶՄ տերմինը պատմության մեջ: (փաստորեն բացի "անհավատ" բառից նաև պատմական տերմինալոգիայի երկրորդ ձեռքբերումը):

Reply


Եթե լուրջ... tigrangalstyan April 10 2009, 15:44:14 UTC
Քրիստ ջան, իրականում էդ արշավանքները կրոնի հետ կապ չունեին: Ուղղակի եվրոպական թագավորական տները ու սուրբ աթոռը ծայրահեղ մեծ ծավալներով պարտքերի մեջ էին հրեա բանկիրներին*, իսկ իրենց ցոփ ու շվայտ կյանքը շարունակելու համար պետք էր ոսկի, շատ ոսկի: Այ հենց ոսկու հետևից էլ եկել էին: Իսկ մնացած բացատրությունները բովանդակության հետ կապ չունեն, այլ ընդամենը էդ ամենի "սրբազան-բարոյական" ֆոնն են ապահովել, կռվի գնացող ասպետների ու զինվորների համար:
Իսկ Ջիհադի հետ տարբերությունն էս դեպքում ակնհայտ ա. վերջինիս դեպքում "սրբազան" պայքարի նպատակը հենց "սրբազան" պայքարն է:

*բնական հարց կարող ա առաջանալ. իսկ ուր կորավ էդ ամբողջ եվրաթագավորական ոսկին, հո չցնդեց?
Բանը նրանում ա, որ եվրաեբրայացիք ավելի ողջամիտ օգտագործեցին դրանք` ստեղծելով տարբեր "գաղտնի" ՀԿ-ներ ու դրանց միջոցով ֆինանսավորելով եկեղեցու կողմից ճնշվող գյուտարարներին ու ծովագնացներին, որոնց հայտնագործութոյւնների պտուղները վայելում ենք այսօր բոլորս, իհարկե որքանով որ դա թույլատրվում է դրանց իրավամբ տերերի կողմից:

Reply

Re: Եթե լուրջ... qrist April 10 2009, 15:59:05 UTC
Տիկ ջան,
Այստեղ կար նաև մեկ այլ պատճառ, որը սերտորեն կապված է քո նշած պատճառների հետ. համաշխարհայի գերիշխանության հասնելու մոլուցքն էր, որ ստիպեց Հռոմի Պապ Ուրբանին (որը նախորդի անմիջական հետևորդն էր), օգտագործել այն ժամանակների համար աննախադեպ ՊՌ "տրյուկեր": Այս ամենը պիտի բերեր Պապուն շատ փող և գերիշխանություն: Սա նաև միջոց էր փրկել արդեն հոգեվարքում գտնվող կաթոլիկ եկեղեցին: Ինչքան հիշում ես, Տիկ ջան, խաչակիրներից հետո էլ մեծ թափ առավ "սրբազան ինկվիզիցիան" (խնդրեմ նկատեք նույն "սրբազան" տերմինը):
Եվ մեկ ճշտում, եթե թույլ կտաս, Տիկ ջան: Խաչակրաց արշավանքներին մասնակցում էին հիմնականում աղքատ գյուղացիներ, գեղջուկներ, իսկ քո ասած ասպետներն ու զորավարները շատ ավելի քիչ էին:
Եվ վերջինը...քո ասած ՀԿ-ներից ոչ բոլորն էին գաղտնի: Օրինակ "Տամպլիեռների օրդենը" հեչ էլ գաղտնի չէր, և անգամ ֆինանսավորվում և հովանավորվում էր հենց Եկեղեցու կողմից:

Reply

Re: Եթե լուրջ... tigrangalstyan April 10 2009, 17:17:41 UTC
Լրիվ համաձայն եմ հետդ Քրիստ ջան, Ուրբանոսի ամբիցիաների դերն անժխտելի ա էս վայրենությունների մեջ: Ես դրա...

Ինչ վերաբերում ա Տաճարականներին, ես հենց դրա համար էլ գաղտնի բառը չակերտների մեջ է գրել, որովհետև նման կազմակերպությունների մեծ մասը հայտնի էր, բայց իրենց իրական նպատակները` ոչ:

Ճշտումն ընդունվեց: Ճշտմանը ճշտում. զինվորներ, ոչ զորավարներ ;)))

Reply

Re: Եթե լուրջ... qrist April 11 2009, 04:14:50 UTC
Չէիր կարող չէ չասել...չդիմացար?

Reply


ahousekeeper April 11 2009, 10:05:07 UTC
Նույն հաջողությամբ կարող էր շատ տաղանդավոր կինոնկար լիներ այն մասին, թե ինչքան լավն էին խաչակիրները :)

ԻմՀԿ հոլիվուդյան կինոներով եզրակացություններ անել պատմության մասին, այն էլ «հիասթափություն ապրել» մի քիչ սխալ է։

Էլ ավելի սխալ է եզրակացություններ անել այն ժամանակվա մասին՝ ելնելով այսօրվա պատկերացումներից թույլատրելիի և այնթույլատրելիի մասին։

Reply

qrist April 11 2009, 10:18:19 UTC
Ավատօռդ շատ լավն է::):)

Նախ, ֆիլմը հոլիվուդյան չէր, BBC-ի ֆիլմն էր և ոչ գեղարվեստական...

Դե ճիշտն ասած հիասթափությունս վաղուց եմ ապրել...ֆիմը հերթական ստիմուլը հանդիսացավ եկեղեցուց հիասթափվելու համար...
Հա...քիչ էր մնում մոռանայի:):)... էն ժամանակվա մասին պատկերացում կազմելու միակ միջոցը ցավոք նմանատիպ ֆիլմերը դիտելն ու դրանց հեղինակների գրած գրքեր կարդալն է:

Reply

ahousekeeper April 11 2009, 10:45:25 UTC
> Ավատօռդ շատ լավն է ( ... )

Reply

qrist April 11 2009, 11:12:33 UTC
Դե բայց հերքել էլ չենք կարող, որ կոնկրետ խաչակրաց արշավանքները եղել են կաթոլիկ եկեղեցին տապալումից փրկելու համար...էդ մարդկանց վերջը եկել էր, իշխանություն էին կորցնում, փող էին կորցնում...չգիտեմ հիմա ոնց են օգտագործվում կամ չօգտագործվում, բայց որ էն ժամանակ ուժի կորցնելու խնդիր կար էդ հաստատ...

Հ.Գ.

բայց հետաքրքիր կլիներ իմանալ պատմոււթյունը

Reply


Leave a comment

Up