Սա էլ էսպես ... ))

May 14, 2012 16:56


hayaghjik ջան, «բանգլադեշի» մասին գրառումդ ստիպեց, որ ես էլ մի փոքր բան գրեմ ))

Երբեք չեմ հասկացել, թե մենք՝ հայերս, ինչու ենք այդքան շատ սիրում «բանգլադեշ» բառը։ Պատկերացրեք, այնքան շատ են սիրել, որ այդպես ենq անվանել որոշ քաղաքների ծայրամասային թաղամասեր։ Օրինակի համար Երևանի ՀԱԹ թաղամասն անվանում են Բանգլադեշ, այդպիսի անվանումով թաղամաս կա նաև Վայք և Վանաձոր քաղաքներում։     
Մնացած քաղաքներից տեղյակ չեմ, բայց որ լինի էլ հաստատ էլ չեմ զարմանա։ ))

Եթե անվանումը կապված է թաղամասի ծայրամասում գտնվելու հետ, ապա ինչու՞ այլ երկրի անուն չեն ընտրել... ասենք օրինակ     
Բութան, հարևան երկրի անունը, չնայած չէ, էտ էլ ենք դրել ռուսիֆիկացված ձևով՝  Բութանիա (Երևանում) )) էս էլի չեղավ...լավ նայեմ էլ ինչ հարևան պետություն կա Բանգլադեշին մոտ ...

Հ.Գ. վերջում էլ հիշեցի ֆեյսբուքյան խմբերից մեկում քննարկվող թեմաներից մեկը, որը ծնվել էր talinci կատարած այս գրառումից Արցախցիների «էթնոգենեզը», վերջում եկանք այն եզրահանգման, որ ՀԱԹ-ի, նույն ինքը երևանյան «Բանգլադեշի», բնակչուհիներին պետք է անվանել ՀԱԹուհիներ։ ))

Հայաստան, գժժժանոց

Previous post Next post
Up