Հոգնեցի մի տեսակ..
Իրավապաշտպաններից էլ, իրավախախտներից էլ:
Էկոլոգներից էլ, արդյունաբերողներից էլ:
Արիացիներից էլ վրադիր, բայց դե սրանք իմ կարթագո դելենդա էստն են:
Ութսունականների վերջում ինչ որ էր, զարգացած արդյունաբերություն ունեինք: Ինչ որ էր, շարժման գլուխ կանգնածները պարտավոր էին հասկանալ, ինչ են անում: Բայց նրանց ընկալումները պոպուլիստական կարճատես լոզունգներից այն կողմ չգնացին: Ցույցերով ու հիստերիաներով , շրջափակման պայմաններում գործարան ու ատոմակայան փակեցին, իրենք էլ տասնամյակներ անց սկսեցին միմոսություն անել, թե մենք փակելու ժամանակ հոս չէինք, բուտիրկայում չայ կխմեինք:
Հա, եթե ծուռը նստենք, դուզը խոսենք, էս մի մատ Հայաստանին ոչ քիմիական գործարան էր պետք, ոչ ատոմակայան, ոչ հանքարդյունաբերություն: Տեսականորեն:
Գործնականորեն այդ ամենն արդեն կար 88-ին: Ու գործնականորեն ամբողջ տնտեսության հիմքը Հայաստանում այդ ոլորտներն էին: Եթե սխալվում եմ, թող տնտեսագետներն ինձ ուղղեն:
Այնինչ եղած գործող ոլորտները փակեցինք, գցելով երկիրը գործազրկության ու էներգետիկ կոլլապսի մեջ: Փակելուց գոռում էինք, հետո սուս փուս հավաքում ճամպրուկներն ու հայդա այնտեղ, ուր արդյունաբերություն կար, թեկուզ քիմիական:
Հիմա անցել է արդեն քսան տարի: Կարծես թե այս քսան տարվա մեջ, հաշվի առնելով և երկկողմանի շրջափակումը, և արտագաղթը, Հայաստանի հեռավոր շրջանների համար արդեն պետք է մշակված լիներ ռազմավարական մի հայեցակարգ, որի շնորհիվ
պատմական հուշարձաններով
հոյակապ բնությամբ
ճանապարհային հանգույցներին մոտ
երկրամասը կարողանար ապրել ու զարգանալ:
Բայց արդյունքում ի՞նչ ունենք:
Ուռճացած մայրաքաղաք և ծայր աղքատության մատնված շրջաններ, որոնց համար կրկին (!!!), ինչպես և քսան տարի առաջ, միակ փրկությունը պետք է դառնա հանքարդյունաբերությունը իր բոլոր բացասական և աղետալի կողմերով հանդերձ:
Այսինքն քսան տարի չի էլ եղել, վերադառնում ենք ութսուննականներ:
Քննությունը երևի լավ չենք հանձնել, վերևներում մեզ լիկվիդ են ուղարկել:
Սա է ողբերգությունը:
Շատ կոպիտ ասած, երբ դանակն հասել է ոսկորիդ ու ստիպված ես ընտրություն կատարել, այո, լավ է մարդիկ գործ ունենան, ապրեն, իրենց մարդ զգան, քան թե ծառերն ու եղնիկները մնան անարատ ու կուսական:
Բայց թե այդ դանակը ոսկորին հասցնողները գոնե ներողություն խնդրեն, թե չէ էս
մարդը մի էմոցիոնալ արտահայտություն արեց, դարձավ ազգիս թշնամին...