Jun 26, 2010 12:19
Մեր հասարակությունում շատերի մոտ Էթիկան ինչ-որ վատ բանի հետ է ասոցացվում։ Էթիկան սկսում են խառնել քաղաքենիության հետ, շատերն էլ ուզում են իրանց էնքան անբռնազբոս ու ազատ ցույց տան, որ էթիկայի վրա "թքած" ունեն։ Բայց Էթիկան ընդամենը վարվելակերպի կանոններ է, որը մարդկային շփումները դարձնում է ավելի կանխատեսելի՝ նեոլիբերաստները, ու բիրդան ազատականացվածները հիմա կասեն, որ կանխատեսելիությունը անհետատքրիրա, ու կանխատեսելի տղամարդկանց աղջիկները չեն սիրում, ու հակառակը, որոնց էլ կուզեի հիշեցնել Բենդերի հայտնի խոսքերը՝ Կանայք սիրում են երկար ոտքերով և քաղաքականապես գրագետ տղամարդկանց։
Բայց էտ իրենց նեղանձնական գործն է։ Ինչի հիշեցի Էթիկան, որովհետև երեկ ընկերոջս հետ քննարկում էին, թե անծանոթ մարդուն ուրիշներին ներկայացնելիս, ինչ սկզբունքով է պետք առաջնորդվել։
Եկանք հետևյալ եզրակացություններին ու տարբերակներին, բան չենք հորինել, հիշելով ու տրամաբանելով։
ա) Եթե ներկայացնում ես անծանոթին քո կոլեգաներին, ուրեմն առաջինը ծանոթացնում ես հիերարխիկ աստիճանով ամենաբարձր տեղում գտնվողի հետ, հետո հաջորդի հետո էն մյուսի և այլն, չխառնել ղեկավարությանը "հաճոյանալու" ձգտումի հետ,
բ) եթե սենյակում կին կա, առաջինը ծանոթացնում ես կնոջ հետ,
գ) եթե մի քանի տարբեր մարդկանց ես ներկայացնում, ու նրանց մեջ կին կա, առաջինը ներկայացնում ես կնոջը,
դ) առաջինը ներկայացնում ես տարիքով քեզնից մեծին եթե իհարկե նա կին չի, որովհետև տարիքով քեզնից մեծ կին գրեթե չի հանդիպում։
Բայց մյուս կողմից շատ հասկանալի չէ, թե ինչպես վարվել, երբ վերոնշյալ բոլոր դեպքերը հավաքված են մի սենյակում...
Հա, ու ծանոթանալուց կարևոր է նաև ձեռք մեկնելու կանոնները
Ընդհանրապես ընդունված է համարել, որ ձեռքով բարևելը բարեկամության նշան է՝ տես չկա ձեռքիս մեջ զենք։
Բայց նաև ընդունված է, որ տղամարդը հետևյալ դեպքերում առաջինը չի ձեռք մեկնում՝
ա) դիմացը կին է,
բ) դիմացինն ակնհայտ տարիքով մեծ տղամարդ է։
Երկու դեպքերում էլ սպասում ես, երբ քեզ առաջինը ձեռք կմեկնեն
P.S.
Джентльмен это человек, который умеет играть на аккордеоне, но никогда не делает этого.