էլի եմ ասում

Aug 11, 2008 10:19

Ամենակարևորն է ինձ համար, թե ինչ դաս կքամեն հայերը այս իրավիճակից ( Read more... )

Leave a comment

Comments 3

ahousekeeper August 11 2008, 09:35:26 UTC
> (անհնար է զորքը 300(?) կիլոմետր մի օրում տեղափոխել)։

Գրեթե անհնար է, նամանավանդ լեռնային ճանապարհներով։ Պատերազմական գործողությունները սկսելուն պես ռուսները բավականին արագ իրենց զորքը տեղափոխեցին։ Ուրիշ հարց, որ տեսնելով վրացիների պատրաստությունները պետք է նախօրոք այդ զորքերը բերած լինեին։

Ռուսների վրա ոչ ոք հույս չի դնում, բայց ուրախացնում է այն փաստը, որ գոնե այս անգամ ռուսները «կուլ չգնացին» ու գոնե ուշացումով, բայց կռվեցին։

Reply

macbeck August 12 2008, 08:16:19 UTC
>Պատերազմական գործողությունները սկսելուն պես ռուսները բավականին արագ իրենց զորքը տեղափոխեցին։ Ուրիշ հարց, որ տեսնելով վրացիների պատրաստությունները պետք է նախօրոք այդ զորքերը բերած լինեին։

Ասածս հենց էդ էր․ Իմ մոտ կասկածներ հայնվեցին, որ ռուսներ զորքեր բերած էին․ կանգնած սպասում էին, մի քիչ օսեթներին կոտորեն, որ բարոյական իրավունք ունենան մտնելու։ Կամ ուրիշ պատճառներով։ Էդ Կոյկոյտիյի նման տականքից ինչ ասես սպեսելի ա։

>Ռուսների վրա ոչ ոք հույս չի դնում
Ինձ թված, շատերի միակ հույսն է։ Եթե ոչ՜ավելի լավ, ուրախ եմ։

Իսկ կուլ գնալու մասին․ Գիտես, ես այն կարծիքին եմ, որ ռուս-ամերիկյան հակադրություն ավելի շինծու է քան իրական։ Դեռ շատ պիտի հաց ու պանիր ուտեն։ Մի կտոր փող ունեն, էն էլ ամերիկացիներին էն տվել։ Ի հարկե, այդպիսի հետևորդ չեն, ինչպես Վրաստանն ու Իզրայելը, բայց հետևորդներն էլ տարբեր ինքարժեքի են լինում։

Reply

ahousekeeper August 12 2008, 09:42:41 UTC
> ռուս-ամերիկյան հակադրություն ավելի շինծու է քան իրական։

Դժվար է ասել։ Այդ հակամարտության շատ նյուանսներից մենք տեղյակ չենք։

> Իմ մոտ կասկածներ հայնվեցին, որ ռուսներ զորքեր բերած էին․ կանգնած սպասում էին

Այսօր ամերիկացի զինվորականների գնահատականն էլ կարդացի ամերիկյան մամուլում։ Հաստատում են, որ ռուսները սահմանի մոտ նախապես բերված խոշոր զորքեր չունեին, ու զարմացած են, թե ինչ օպերատիվ կերպով կարողացել են զորքերը բերել։

Reply


Leave a comment

Up