Ազգայինի վարակակիր եմ

May 06, 2011 03:20

 Քուրս ինձ ասում ա, -Քեզ ազգայինը լրիվ տարել ա: Ես չեմ հակաճառում, բայց թաքուն ասեմ, որ կամաց-կամաց ինքն էլ ա վարակվում: Էսօր ինձ խնդրեց, որ “Գինի Լից“-ը միացնեմ, լսեց, ու հետո իմ նման, սկսեց ամբողջ օրը քթի տակ գինի լից մռմռալ: Քանի որ ետ իմ ամենասիրած երգերից ա, շատ էր ինձնից լսել ու վրաս ծիծաղել, բայց էսօր ես իրա վրա մի լավ ծիծաղեցի: Հերիք չի ամբողջ օրը դա երգեց, երեկոյան էլ պայմանավորված էինք ու ինձ այս բովանդակությամբ ՍՄՍ էր ուղարկել “Zarkec chaktin, prec getnin. Gnini lic, hasa”: Պատկերացնում եք թե ինչքան եմ ծիծաղել փողոցում, բայց հետաքրքիր էր նաև են, որ երեկոյան էլ տատիկենցս տանը, հորքուրիս տղային բռնացրեցի քթի տակ “Գինի լից” երգելուց….. Փաստորեն ես ազգային վարակակիր եմ ու լավ տարածում եմ ետ վարակը :-)

մռմռալ, ազգային, վարակ, Գինի լից

Previous post Next post
Up