Լինում ա, չի լինում, մի թագավոր ա լինում։ Էս թագավորը պսակվում ա, մի ջահել, սիրուն կնիկ ա առնում։
Անց ա կենում ինն ամիս, ինն սհաթ, ինն րոպե, թագուհին ծունկը գետին ա տալիս բերում մի սիրուն տղա։ Կնիկը որ տղա բերի, տան պատերն էլ են խնդում, ուրախանում։
Թագավորը ուրախանում ա, աշխարքով մեկ ա լինում, համ էլ միտք ա անում, ոնց պետք ա մեծացնի իր որդուն։
(
Read more... )