Այ լակոտ, դու հո ֆաշիստ չե՞ս

May 23, 2012 00:57


Ծերունին ջրում էր այգին ու երգ էր մրմնջում քթի տակ։ Աստուած գիտի թէ ինչ հիշողութիւններ էին անցնում նրա գլխով, էլ մանկութիւն, էլ պատանեկութիւն, էլ դաժան պատերազմ․․․
Այգին գտնւում էր ճանապարհի կողքին, որը քաղաքից տանում էր դէպի գիւղը։  
Քաղաքից բարձրացող հերթական մեքենաներ էր անց կենում, որը յանկարծ արգելակեց ու մեքենան դուրս եկաւ  ճանապարհից։
Երկու ( Read more... )

պատմվածքներ, մի պատմութիւն, Ազգային գաղափարախօսութիւն, անցուդարձ, Ինքնաճանաչողութիւն

Leave a comment

Comments 11

khlurd May 22 2012, 21:47:41 UTC
տխուր է
հա էլի. մարդն է կարևոր, թե ազգը՞՞՞

թե մարդը, էլ կռիվն ու զոհը որն է՞՞՞ ինչ սահման, ինչ բան...

Reply

lernci May 22 2012, 21:53:30 UTC
Ժամանակին աֆորիզմների մի փունջ էի առանձնացրել․

Իր ազգինը ով չսիրի՝ թշնամին է ողջ ազգերի /Հովհաննես Շիրազ/ ու միայն ազգասէ՛րը կարող է սիրել ե՛ւ մարդկութիւնը /Գարեգին Նժդեհ/: Իսկ սէրը դէպի հայրենիք քաղաքակիրթ մարդու առաջին արժանիքն է,/Նապոլեոն Բոնապարտ/ ու չկայ աւելի խոր զգացում, քան հայրենասիրութիւնը:Եւ սխալւում էին հները՝ կարծելով, թե «սէրը կոյր է»: Համենայն դեպս չի կարող կոյր լինել սիրո այն տեսակը, որ հայրենիքն է հարուցում /Պարույր Սևակ/, եւ անյաղթահարելի է հայրենասէրին սիրտը: Չկայ մէկ սոսկալի դժբախտութիւն մը, որ կարենայ ընկճել անոր հաստատուն ու ամուր միտքը և հոգին: /Մկրտիչ Պեշիկթաշլյան/:
Արդարև, հայրենիքում է քո և՛ անցյալը, և՛ ապագան, օտար երկրում՝ միմիայն ներկան /Հիրշֆելդ/, իսկ առանց հայրենիքի մարդը ժամանակի ու տարածության պատահականությունների քմահաճույքին մատնված ավազահատիկ է /Լակորդեր/:

Reply

arman666 May 22 2012, 21:55:01 UTC
Ազգը: Մենք կգնանք, մեր նման հազարավորները կանցնեն, մեր հետքը կթողնենք` կախված նրանից, մարդ ենք, թե զիբիլ: Բայց Հայ Տեսակը մնալու է:

Reply


nrbakert_tashuk May 23 2012, 06:50:39 UTC
Ազգերի գոյատևման սխեման մի քանի պարբերությամբ:) Գլոբալիզացիա՛: 21-րդ դարում արաբական, թաթար-մոնղոլական ներխուժումներին փոխարինելու են եկել գլոբալիզացիոն սխեմաները: Ընդամենը: Մի սիրելի դասախոս ունեի, ասում էր, հայ ազգի մշակույթն իրենց վրա միշտ կրել են մի քանի ջահակիրներ: Ու ոնց էլ նայում ես, դարերով եղել է պանդխտությունը (պոեզիա է անգամ դարձել), «երկիրը երկիր չի»-ն (Թիֆլիսն ու Բաքուն դրա փայլուն օրինակներից են) ու սոցիալական խլրտումներն ու եկեղեցու նկատմամբ բողոքները: ՈՒ միշտ հայ գյուղացին ու մի քանի ջահակիրներ են ձգել հանել երկիրը ու հասցրել 21 դար...

Reply


1_4all May 23 2012, 09:24:36 UTC
Դրսից հիմարություններ են լցնում երիտասարդների գլուխը, որ իրենց հրեշավոր ծրագրերի մարտիկը նրանց դարձնեն իրենց իսկ ազգի դեմ:
Սա Դալլեսի ծրագիրն է հիշեցնում.
http://1-4all.livejournal.com/6075.html

Reply

lernci May 23 2012, 09:31:36 UTC
Դալեսի ծրագիրը հին է, հիմա աշխատում են շատ աւելի կատարելագործուած մեխանիզմներ, բայց հիմքում նոյն գաղափարներն են։

Reply

1_4all May 23 2012, 09:36:35 UTC
Հենց դա էլ ի նկատի ունեմ:
Հիմա շատ ակտիվ օգտագործում են ինտերնետը:

Reply

lernci May 23 2012, 09:44:13 UTC
Այո։ Ու ոչ միայն ինտերնետը։

Reply


Խլուրդին anonymous May 25 2012, 21:33:29 UTC
ՄԱրդը զոհվում է, որ մյուս մարդիք ապրեն, որ իր պապերից ժառանգած ու սերունդներին փոխանցված մշակույթը ապրի, պարզունակ բաներ եմ գրում, որը իրականում ցանկացած հասուն մարդ պետք է հասկանար, բայց ավախ...

Reply


Leave a comment

Up